суббота, 21 марта 2015 г.

Ո՞Ր ՏԱՐԻՔԻՑ ԵՐԵԽԱՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ

1. Ո˚ր տարիքից կարելի է թույլ տալ երեխաներին համացանց մտնել:
Հետզհետե երեխաները համացանց են մտնում ավելի վաղ տարիքից. Զարգացած երկրներում համացանցից օգտվող դպրոցականների թիվը աննախադեպ աճում է:  Շատ երեխաներ համացանցն  օգտագործում նաև դպրոցում` վեց տարեկանից: Այնուամենայնիվ, տաս տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում մենակ լինելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը դուք պետք է մշտապես մասնակցեք նրանց համացանցային գործունեությանը: Եղեք երեխաների հետ, երբ  նրանք համացանցում են: Համոզվեք, որ նրանք օգտնվում են ձեր նախընտրած  կայքերից: Սովորեցրեք նրանց երբեք չբացահայտել անձնական ինֆորմացիան համացանցում:


2Պե՞տք է թույլ  տալ  երեխաներից ունենալու իրենց անձնական էլեկտրոնային հասցեն:
 Ավելի ճիշտ կլինի, որ երեխաները օգտվեն ընտանեկան էլեկտրոնային հասցեներից, քան թե ունենան իրենց սեփականը: Երբ նրանք մեծանան և ցանկանան լինել ավելի անկախ, կարող եք նրանց տալ անձնական հասցե: Այն կարող է տեղակայված լինել ընտանեկան փոստարկղում, որպեսզի դուք կարողանաք տեղեկանալ ստացած կասկածելի թվացող հաղորդագրությունների մասին: Հարցրեք ձեր համացանցային ծառայության մատակարարին, թե ի˚նչ  ծառայություններ է ապահովում ընտանեկան  էլեկտրոնային հասցեների համար:
7 դասարանում արդեն շատ երեխաներ ուզում են ունենալ իրենց սեփական համացանցային հասցեն, այն կարող է լինել Gmail, Yahoo համակարգերում: Համոզվեք, որ նրանք ձեռնարկել են բոլոր նախազգուշական միջոցառումները` պահպանելու համար իրենց էլեկտրոնային հասցեն օտարների կողմից  ոչ ցանկալի էլ-հաղորդագրություններ ստանալուց:
3Ի˚նչ տնային կանոններ պիտի ունենալ համացանցի օգտագործման համար:
Կարևոր է իմանալ, որ կանոնները դրական ազդեցություն ունեն երեխաների վարքի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրինակ`  «իրական կյանքում չի կարելի ինտերնետային ծանոթին հանդիպել» կանոնին ծանոթանալուց հետո մեկուկես անգամ կրճատվում է սխալ վարվելու հավանականությունը:   Չնայած երեխաները հակված են խախտելու կանոնները, սակայն դրանց գոյությունը դրական դեր է ունենում նրանց վարքագծի վրա:
 Այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր:
Երեխաների հետ համաձայնության եկեք համացանցի օգտագործման կանոնների մասին և ձևակերպեք տանը համակարգչից օգտվելու իրավունքներն ու պարտականությունները:
Համոզվեք,որ համաձայնությունը հստակ է .
որտե˚ղ կարող են երեխաները նավարկել  ցանցում և ի˚նչ կարող են նրանք այնտեղ անել,
 որքա˚ն ժամանակ կարող են նրանք անցկացնել համացանցում,
 ի˚նչ անել, երբ ինչ-որ բան անհանգստացնում է նրանց,
ինչպե˚ս պահպանել սեփական ինֆորմացիան,
 ինչպե˚ս ապահովել անվտանգությունը ինտերակտիվ միջավայրերում,
 ինչպե˚ս վարվել բարեկիրթ և պատասխանատվորեն, երբ ցանցում են:
Ձեր երեխաների մասնակցությունը կարևոր է համաձայնության գալու համար: Տպեք և ունեցեք այն տնային համակարգչի մոտ` հիշեցնելու բոլորին այդ կանոնների մասին: Պարբերաբար վերանայեք այն և թարմացրեք` ձեր երեխաների մեծանալուն զուգընթաց:
4Ո˚ր տարիքից երեխան կարող է օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրեր:
Զարգացած երկրներում ակնթարթային հաողրդակցումը փոխարինել է հեռախոսին որպես հաղորդակցության հիմնական միջոցի նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկրների 5-րդ դասարանի աշակերտների 43 տոկոսը օրվա ընթացքում հաղորդակցվում է հաղորդագրություններով, այնպես որ այս ընդունված միջոցի չընդունումը կսահմանափակի ձեր երեխայի հասարակական կյանքը: Այն պահից երբ երեխաները սկսում են օգտագործել ակնթարթային հաղորդակցությունը, մեծանում է ծնողների դերը` ապահովելու համար նրանց անձնական տվյալների ապահովությունը և օգնելու նրանց պատասխանատվությամբ կիրառել այդ տեխնոլոգիան:
Անկթարթային հողորդակցման կանոնները պետք է ընդգրկեն հետևյալը.
  • չլրացնել անձնական կենսագրությունը, 
  • երբեք չխոսել անծանոթի հետ (պետք է պարբերաբար ստուգել նրանց զրուցակիցների ցանկը` համոզվելու համար, որ երեխաները գիտեն յուրաքանչյուրին), 
չուղարկել ասեկոսեներ, բամբասանքներ կամ չարակամ և ագրեսիվ հաղորդագրություններ:
5Կարո˚ղ եք  կարդալ  երեխայի հաղորդագրությունները:
Այո°:  Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը կարող են զրույցը ավտոմատ պահպանել է ձեր համակարգչում: Գտեք "My chat logs" թղթապանակը, սովորաբար այն լինում է C:\My Documents\. –ում է: Սակայն եթե երեխաները գիտեն այս հնարավորության մասին, նրանց համար դժվար չէ  արգելափակել այս հատկանիշը: Ի վերջո,  բաց զրույցներ ունենալը երեխաների հետ ավելի նախընտրելի է նրանց լրտեսելուց: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին` երեխաները միշտ մի քայլ առաջ են ծնողներից: Ավելի լավ է երեխայի հետ միասին կանոններ մշակել և վստահ լինել, որ երեխան կհետևի դրանց:

6Կարող են արդյո˚ք երեխաները  ստեղծեն բլոգներ  և օգտվեն սոցիալական ցանցերից
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում երեխաների շրջանում. զարգացած երկրներում այդ կայքերը հատկապես շատ են սիրված  8-11 տարեկան աղջիկների կողմից: Օգտվողները ստեղծում են իրենց կենսագրությունները այս կայքերում, հաճախակի մուտքագրելով անձնական ինֆորմացիա և նկարներ:
 Facebook և Odnoklassniki ցանցերում առկա  ոչ պատշաճ բովանդակությունը կարող է հասանելի դառնալ այնտեղ գրանցված  երեխաներին:
 Անպայման հետևեք, որ   Երեխաները բլոգներում և սոցիալական ցանցերում խուսափեն անձնական տեղեկատվաության հրապարակումից:
7. Արդյո˚ք  վեբխցիկները հուսալի են երեխաների օգտագործման համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում երեխաների 22 տոկոսը ունեն վեբխցիկներ (11 տարեկանների 31%):  Ապահովության և անվտանգության համար  վեբխցիկները կարող են  միացված լինել միայն վերահսկելի սենյակում:  Կարևոր է հաստատել ընտանեկան կանոններ վեբխցիկների համար, որոնք ներառում են հետևյալը.
  • Վեբ-խցիկով հաղորդակցվեք միայն ծանոթ մարդկանց հետ,
  • Հիշեք, որ ոսպնյակի գլխիկը փակ կամ վեբխցիկը  անջատված պետք լինի, երբ համակարգիչը չեք  օգտագործվում,
  • Վեբխցիկի դիմաց մի արեք այնպիսի բաներ որից կարող եք ամաչել,
Վեբխցիկի տեսաերիզները մի տեղադրեք համացանցում :


8. Կարո˚ղ են երեխաները կախվածություն ձեռք բերել համացանցից:
Համացանցը հրաշալի միջոց է երիտասարդների համար, բայց հատկապես նրանց համար, ովքեր  շփման և հաղորդակցման դժվարություններ ունեն: Համակարգչին լավ տիրապետող երեխաները կարող են փայլել համացանցում և  բարձրացնել իրենց ինքնագնահատականը, քանիոր արտաքին տեսքն ու մարզական կարողությունները կարևոր չեն: Այնուամենայնիվ, չափից ավելի համակարգչի օգտագործումը կարող է նպաստել ինքնամփոփ երեխաների ավելի մեկուսացմանը իրենց հասակակիցներից կամ խանգարել ուսումնառությանը:
Մինչ լուրջ խնդիրներ ի հայտ գալը ծնողներն ու ուսուցիչները սովորաբար տեղյակ չեն լինում այս զարգացումների մասին,: Մի կողմից ցանցային գործունեությունը հեշտ է թաքցնել ծնողների ուշադրությունից, մյուս կողմից համացանցային կախվածության վտանգը լայնորեն ճանաչում չի ստացել առ այսօր:
Սահմանեք համակարգչի օգտագործման կանոններ և փորձեք համատեղել այն ավելի ակտիվ  ֆիզիկական գործունեությամբ:  Մի մոռացեք, որ համացանցին միացած համակարգիչը չպետք է լինի  երեխայի սենյակում:
Եվ վերջապես, հետևեք որքան ժամանակ եք ինքներդ օգտագործում համացանցը: Արդյո˚ք դուք ժամեր չեք անցկացնում ցանցում: Եթե այո, ապա ձեր երեխաները, բնականաբար, կհետևեն ձեր օրինակին:
9. Ի՞նչ պետք է իմանան երեխաները համակարգչային վիրուսների մասին:
                                                                                                                                                            
Վիրուսը  վնասակար համակարգչային ծրագիր է, որ  «վարակում է» համակարգչի ֆայլերը  բազմաթիվ պատճեններ թողնելով: Որոշ կայքերի օգտագործումը խոցելի  են  դարձում  համակարգիչները վիրուսների համար:  Էլ-փոստին կցված ֆայլերը վիրուսների փոխանցման ամենատարածված ձևն են, բայց վիրուսները կարող են ներբեռնվել նաև ֆայլերի փոխանակման և ակնթարթային հաղորդակցման ծրագրերի միջոցով: Տեղեկացրեք երեխաներին, որ չի կարելի բացել անծանոթ մարդկանցից ստացած էլեկտրոնային նամակներն ու կցված ֆայլերը;  Չի կարելի ներբեռնել ".exe"  անվանումով ֆայլեր; երբեք չի կարելի ներբեռնել ծրագրեր առանց  ծնողների թույլտվության:  Դուք կարող եք պաշտպանել ձեր համակարգիչը ժամանակակից հրապատ  (firewall) և հակավիրուսային ծրագրերի օգնությամբ:  
10.Ինչպե՞ս են երեխաները համացանցն օգտագործում: Կարող եք տեսնել ինչ կայքեր են նրանք այցելում:
Դուք կարող եք տեսնել երոխաների “ինտերնետային պատմությունը”, բայց համակարգչին լավ տիրապետող երեխաները գիտեն` ինչպես թաքցնել իրենց “համացանցային հետքերը”: Համացանցի օգտագործման կանոնները պարզաբանելն ու բաց երկխոսությունը երեխաների հետ ավելի օգտակար են, քան նրանց անձնական աշխարհ ներխուժելը:
Երբ դուք նավարկում եք համացանցում, ձեր վեբ զննարկիչը (Microsoft Internet Explorer կամ Google Chrome) հավաքում է տեղեկություն այն տեղերի մասին, ուր այցելել եք և պահում այն համակարգչում:

11. Ի՞նչ պետք է անեք, եթե երեխային անհանգստացնում են համացանցում:
Դուք կարող եքարգելափակելայն անձին, որ անհանգստացնող կամ ագրեսիվ  հաղորդագրություններ է ուղարկումԿանարգելափակողմիջոցներ էլ- փոստի և ակնթարթային հաղորդակցման ծրագրերում: Պահեք բոլոր անհանգստացնող հաղորդագրությունները և ուղարկեք այն ձեր երեխայի էլ-փոստի  սպասարկումն ապահովող ընկերությանը: Շատ ծառայություններ ունեն համապատասխան միջոցներ, որոնք  թույլ չեն տալիս օգտվողներին համացանցում անհանգստացնել ուրիշներին:
Եթե անհանգստացնող հաղորդագրությունը հրապարակված է որևէ վեբ կայքում, կապվեք ձեր Ինտերնետային ծառայության մատակարարին  և խնդրեք պարզել, ում կողմից է տրամադրված հոստինգը: Այնուհետև, կարելի է կապվել հոստինգ տրամադրող ծառայության մատակարարին  և վիրավորական հաղորդագրությունները ներկայացնել նրանց ուշադրությանը: Դուք կարող եք դիմել նաև ոստիկանություն: Ագրեսիայի նման դրսևորումները հանցանք են համարվում,  թե՛ իրական աշխարհում, թե՛  համացանցումԱպօրինի է համարվում այն հաղորդակցումը, որը հարցի տակ է առնում մի այլ մարդու ապահովության զգացումը
12. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:
Ֆիլտրող գործիքները, կամ զտիչները կարող են օգտակար լինել փոքր երեխաների համար լրացնելու, բայց ոչ  փոխարինելու ծնողական հսկողությունը: Ֆիլտրերը և արգելափակիչները հուսալի և վերջնական լուծումներ չեն և հաճախ նրանք  ձախողվում են` թույլ տալով անպատշաճ նյութի մուտք: Համաձայն 2007թ-ի սպառողների զեկույցի` ֆիլտրերը չեն արգելափակել առարկելի կայքերի 20 տոկոսը: Նրանք կարող են արգելափակել նաև շատ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են երեխաներին ուսման գործընթացում:
Թեպետ ֆիլտրերը օգտակար կարող են լինել, երբ երեխաները փոքր են, մեծանալուն զուգընթաց անհրաժեշտ է, որ նրանք որոշակի կանոններ սովորեն` համացանցում ապահով ու պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար: Ծնողները և ուսուցիչները լավագույնս կարող են ուղղորդել երեխաներին, թե  ինչպես պատասխանատվությամբ օգտագործել համացանցը:
13 Ինչպե՞ս  պետք է մանկական  կայքերը ապահովեն անձնական տվյալների պաշտպանությունը:  
Կայքերի անձնական տվյալների պաշտպանության պայմանները  հաճախ անորոշ են կամ անիրական: Երբ կարդում եք անձնական տվյալների պաշտպանության մասին, առաջին հերթին  պարզեք`
 որ տվյալներն են  կուտակվում և ինչպե՞ ս է այդ ինֆորմացիան օգտագործվում (հատկապես, արդյոք այն վաճառվում է երրորդ կողմին);
ունե՞ք արդյոք հնարավորություն փոխելու կամ ջնջելու ձեր երեխայից ստացած տեղեկությունները,
ի՞նչ միջոցներ են կիրառվում երեխաների հաղորդագրությունները պաշտպանելու համար;
մինչ երեխայի  անձնական տվյալների հրապարակումը , արդյո՞ք տվյալ կայքը փորձում էր ստանալ ծնողի համաձայնությունը:


Комментариев нет:

Отправить комментарий