вторник, 31 марта 2015 г.

ՍՆՆԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ


Սնման հետ կապված հաճախակի հանդիպող խնդիրներից են նյարդային լարվածության հետ կապված շատակերությունը, վատ սնվելու սովորույթը և սննդային քմահաճույքները: Դրանից բացի, կան երկու՝ հոգեկանի հետ կապված սնման խանգարումներ՝ անորեքսիա և բուլիմիա, սրանք տարածված են դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց մոտ և հաճախ ժառանգական բնույթ են կրում: Այս երկու խանգարումները հանդիպում են նաև տղաների մոտ, բայց շատ ավելի հազվադեպ:
Ծնողները հաճախ են հարցնում, թե ինչպես է կարելի ճանաչել բուլիմիաի և անորեքսիայի նշանները: Դժբախտաբար, դեռահասներից շատերին հաջողվում է ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ ընտանիքից թաքցնել այս լուրջ, երբեմն մահացու խանգարումները:
Անորեքսիայով տառապող դեռահասին բնորոշ է կատարելությանը ձգտելը, նա դպրոցում լավ արդյունքների է հասնում: Միևնույն ժամանակ, նա ինքն իրեն ցածր է գնահատում և անտրամաբանական կերպով իրեն գեր է համարում, որքան էլ որ նիհարում է: Իր կյանքը տնօրինելու սաստիկ պահանջ զգալով, անորեքսիայով տառապող դեռահասը զգում է, որ վերահսկում է իր կյանքը միայն այն ժամանակ, երբ ասում է <<ոչ>> իր մարմնի նորմալ սննդային պահանջներին: Սա հաճախ լուրջ վնաս է հասցնում դեռահասի օրգանիզմին և կարող է երբեմն մահվան պատճառ դառնալ:
Բուլիմիայի նշանները սովորաբար տարբերակվում են անորեքսիայի նշաններից: Բուլիմիայով տառապող հիվանդները ագահաբար ուտում են բարձր կալորիականությամբ սննդի ահռելի քանակություն և ապա ազատվում են այդ կալորիաներից՝ արհեստականորեն առաջացնելով փսխում և օգտագործելով լուծողականներ: Շատակերության շրջանին կարող է հաջորդել խիստ դիետան, ինչը բերում է քաշի վտանգավոր տատանումների։
Նյարդայն անորեքսիայից տառապում են Միացյալ Նահանգների դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց 1 կամ ավելի պակաս տոկոսը: Բուլիմիայով տառապում են դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց 1-ից 3 տոկոսը: Առավել տարածված են շատակերության խանգարումները, որոնք, ըստ վերջին գնահատականների, հանդիպում են իգական սեռի բնակչության 3.5 տոկոսի մոտ: Տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ են հանդիպում։ Չնայած ժամանակի ընթացքում անորեքսիայի տարածվածության մակարդակը համեմատաբար կայուն է, բուլիմիայի դեպքերն անցած 30-40 տարիներին զգալիորեն աճել են: Քանի որ նիհար լինելու ճնշումն առավել լայն տարածում է ստացել։

 Աղբյուրներ՝ 1 2

Комментариев нет:

Отправить комментарий