суббота, 28 марта 2015 г.

Կարծրատիպեր

                                                  Կարծրատիպերի ազդեցությունը
Կարծրատիպերը եղել են միշտ և կլինեն: Շատ դեպքերում դրանք խանգարում են փոխըմբռնմանը, իսկ դրանց օգտագործումը հանգեցնում է տխուր հետևանքների:
Կարծրատիպեր կարող են ձևավորվել
  • ·         Տարիքի
  • ·         Սեռի
  • ·         Ռասսայի
  • ·         Հավատի և կրոնի 
  • ·         Մասնագիտության
  • ·         Ազգության

Կարծրատիպերը շատ դեպքերում կրում են չեզոք դիրք, սակայն դրանց տարածումը անձից մի խմբի վրա ստանում են վատ երանգ: Հենց Կարծրատիպերի վրա  է հիմնված ռասսիզմը:

Առաջին անգամ  Կարծրատիպեր հասկացությունը օգտագործել է ամերիկացի դասական  լրագրող Ուոլտեր Լիպմանը: Այդ արտահայտությամբ նա փորձել է նկարագրել մեթոդ, ինչի օգնությամբ հասարակությունը փորձում է  դասակարգել մարդկանց: Որպես օրենք, հասարակական կարծիքը ուղակիորեն «անուն է կպցնում» մի քանի բնութագրիչների հիման վրա: Ըստ նրա, Կարծրատիպերը ավելի մատչելի են քան իրականությունը: Դրանք հիվանդության նման փոխանցվում են, այլ ոչ թե ձևավորվում են անհատի փորձի հիման վրա: Բոլոր կարծրատիպերը կեղծ են: Դրանք մարդուն վերագրում են գծեր, որոնք նա «պետք է» ունենա, պատկանելով  որոշակի խմբի: Կարծրատիպերը շատ օգտագործվող են: Եթե անգամ մարդիկ փորձում են վստահեցնել, թե կարծրատիպերը չեն համապատասխանում իրականության հետ, նրանք հակված են ոչ թե հրաժարվել դրանցից, այլ հաստատել, որ բացառությունները հաստատում են կանոնը:

Սաերա Խանը՝ Սան-ֆրանցիսկոի համալսարանի պրոֆեսորը, հոգեբանական ամսագրերից մեկում հրապարակած իր հոդվածում նշել է, թե կարծրատիպերը շատ վտանգավոր են: կարծրատիպերը, ըստ նրա, ունեն ճանաչողական և մոտիվացիոն հատկանիշներ: Ճանաչողական դիտանկյունից դրանք  զենք են: Սակայն այդ տեղեկատվությունը շատ հեռու է իրականությունից  և ունակ է ապակողմնորոշելու մարդուն: Իսկ մոտիվացիոն տեսանկյունից դիտարկելով կարող ենք ասել, որ կարծրատիպերը էլ ավելի անհուսալի են: Անհատը, ով իր որոշուները կայացնում է մասսայական պատկերացումների, այլ ոչ թե փաստերի վրա, ռիսկի է դիմում:
                  
                                                Իմ Կարծիքով...
Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Ժամանակի ընթացքում կրկնվող իրավիճակներից ելնելով մարդիկ ձևավորել են կարծիք, որը անվանում ենք կարծրատիպ: Կարծրատիպը հաճախակի հանդիպող և տարբերվող կարծիք է: Օրինակ՝ թուրքերը արյունարբու են, տղաները, որ զբաղվում են դասական պարերով զիչում են մյուսներին, որոնք օր ու գիշեր ֆուտբոլ են խաղում, և այլն: Կարծրատիպերը պարզեցնում են առօրյան: Միշտ չէ, որ դրանք ճիշտ են: Քանի որ ամեն ոք յուրօրինակ է, րի կարելի ինչ-որ կարծրատիպի հիմնվել, կարելի է պարզապես այն հաշվի առնել: Կարծրատիպերի զոհ դառնում են գրեթե բոլորը: Մոդան էլ է կարծրատիպ, որը պարբերաբար նորացվում է: Շատ դժվար է խուսափել կարծրատիպերից, պետք է դրանք ուղակի առհամարհել:


Комментариев нет:

Отправить комментарий