понедельник, 9 марта 2015 г.

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (թարգմանություն)

Համացանց- համակարգչային ցանցերի ամբողջական համաշխարհային ծրագիր, որը ստեղծված է ինֆորմացիայի փոխանակման և պահպանման համար:
Այն անվանում են նաև համաշխարհային սարդոստայն:
Ըստ 2012 թվականի հաշվարկների, ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների քանակը հասնում է ավելի քան 2,4 մլրդ մարդ: Երկիր մոլորակի բնակչության 1/3-ն օգտվում է համացանցից:

1957 թ.– ին Խորհրդային միյությունից արձակված առաջին արհեստական արբանյակից հետո, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ճիշտ գտավ, որ Ամերիկայում պատերազմի դեպքում անհրաժեշտ է ինֆորմացիայի փոխանցման հուսալի համակարգ: ԱՄՆ- ի պաշտպանության նախագծերի հետազոտական գործակալությունը առաջարկեց մշակել համակարգչային ցանց: Այդ ցանցի մշակումը հանձնարարվեց Լոս Անջելոսի Կալիֆորնիական համալսարանին, Ստենֆորդի հետազոտական կենտրոնին, Յուտայի համալսարանին, Սանտա- Բարբարայում գտնվող Կալիֆորնիական համալսարանին:
Համակարգչայի ցանցն անվանվեց ARPANET ( անգլ. Advenced Research Project Agency Network): Եվ արդեն 1969 թվականին այդ ծրագրի շրջանակներում ցանցը համախմբեց չորս գիտական ինստիտուտների: Բոլոր աշխատանքները հովանավորվում էին ԱՄՆ-ի պածտպանության դեպարտամենտի կողմից:
Այնուհետև ARPANET ցանցը սկսեց աճել և տարածվել ողջ աշխարհով: Նրանով սկսեցին աշխատել գիտնականներ, գիտության տարբեր ոլորտներից:
Տարիների ընթացքում ARPANET-ը վերանվանվեց Internet. Այն դարձավ հասանելի բոլորին:

Комментариев нет:

Отправить комментарий