пятница, 6 марта 2015 г.

ՊԱՐԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Պարային-շարժողական թերապիան զբաղմունք է նրանց համար, ովքեր ոչ միայն ուղղակի ցանկանում են սովորել պարել, այլև ուզում են պարի միջոցով ճանաչել իրենք իրենց: Սա պրակտիկա է, որտեղ կարելի է զգալ սեփական մարմնի ազատությունն ու ճկունությունը, սովորել զգալ և հասկանալ վերջինիս շարժումների լեզուն: Պարային-շարժողական թերապիայի ձևաչափով պարապմունքները կարող են ինքն իր վրա տարվող աշխատանքների այլ տեսակների` յոգայի, ֆիթնեսի, մտավարժության (մեդիտացիա) և այլնի այլընտրանք լինել:

Պարապունքները հարմար են նրանց համար, ովքեր հոգնել են կրկնել որևէ իմաստ չպարունակող վարժություններ` փքել մկանները, ինչը միշտ չէ, որ նպաստում է օրգանիզմի առողջացմանը: Վերջապես, նրանց համար, ով ուղղակի ցանկանում է հաճույք ստանալ շարժումից, զգալ սեփական մարմնի գեղեցկությունն ու կյանքի ուրախությունը: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական և պարային փորձ: Այստեղ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային և ինչպես է դիտվում պարի ժամանակ:Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից: Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է: Պարն օգտագործվում է որպես արտահայտում իրենց հույզերի, մտքերի, դիրքորոշումների: Երբ պարը օգտագործվում է թերապիայում, ապա հույզերը վերածվում են ազատ շարժումների, իմպրովիզացիայի: Պարի որպես հաղորդակցման միջոցի մասին պատկերացումները զարգացել են պարուհի Մարի Ուիգմանի կողմից:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հաշմանդամներ, պատերազմի վետերաններ կանոնավոր կերպով հաճախում էին պարային թերապիայի դասընթացների, ի դեպ նրանցից շատերը չէին կարողանում խոսել, և նրանց վրա հնարավոր չէր կիրառել վերբալ թերապիայի դասեր: Այս դասընթացներից հետո մասնակիցները հուզական ազատության և ներդաշնակության զգացմունք էին ունենում: Այս հանգամանքը շարժեց հոգեբույժների հետաքրքրությունը:


Պարային թերապիայում գոյություն չունեն ստանդարտ պարային շարժումներ և անձնական արտահայտման համար կարող են կիրառվել բոլոր ձևերը: Պարը կենդանի լեզու է,որով խոսում է մարդը:Պարային թերապևտները առանձնացնում են խմբի հետ աշխատանքի հինգ նպատակ.Դրանցից մեկը հանդիսանում է խմբի անդամների կողմից սեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, որը բարձրացնում է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև բազմաթիվ մարդկանց համար որպես զվարճանքի միջոց է ծառայում:Երկրորդ նպատակը հանդիսանում է ինքնագնահատականի բարձրացումը մարմնի առավել դրական կեցվածքի զարգացման ճանապարհով:Երրորդ նպատակը այն հաճախորդների սոցիալական կարողությունների կատարելագործմումն է, որոնք տարրական սոցիալական հմտությունների թրեյնինգի կարիք են զգում:Չորրորդը խմբի անդամներին իրենց զգացմունքների հետ կոնտակնտի մեջ դնելն է՝ շարժումների և զգացմունքների միջև կապ հաստատելու ճանապարհով:Պարային թերապիայի հինգերորդ նպատակը կարելի է անվանել <<մոգական շրջան>>: Պարային թերապիայի խմբի ֆունկցիաները՝ համատեղ աշխատանքը, խաղը և փորձերը ռիթմիկ գործողություններում, էքսպերիմենտները ժեստերով, դիրքերով և շարժումներով, ոչ վերբալ շփումը միմյանց հետ, ծառայում են խորը խմբային փորձի ստեղծմանը: Անգիտակցական ոլորտի վրա ազդող այդ փորձն էլ հանդիսանում է <<մոգական շրջանը>>:

Комментариев нет:

Отправить комментарий