вторник, 31 марта 2015 г.

ՍՆՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Էներգիա ստանալու նպատակով, որն անհրաժեշտ է կենսագործունեության համար, օրգանիզմը սննդարար նյութերի կարիք ունի, որոնք ստանում է սննդից: Սննդարար նյութեր ստանալն անհրաժեշտ է նաև ճիշտ և անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրելու համար, որոնք անհրաժեշտ են կյանքի բարձր որակն ապահովելու համար:
Օրգանիզմը  գտնվում է արտադրվող հորմոնների հսկողության տակ: Եթե հորմոններից մեկը խանգարվում է, ապա մյուսները դադարում են միմյանց հետ ներդաշնակ համագործակցել: Եվ որքան քիչ է սնունդը սննդարար նյութեր պարունակում, այնքան աղքատիկ է դառնում օրգանիզմի հորմոնային հավասարակշռությունը և այդքան վատանում է կյանքի որակը:
Հետևաբար, տրամադրությունն էլ անկայուն է դառնում ու ավելի հակված բացասական երանգների: Մարդը հանկարծ զգում է, որ վատացել է հիշողությունը: Լիովին հավանական է, որ անբավարար է դոպամին հորմոնի մակարդակը:

Դադարել է առաջվա պես եռանդուն լինել ու պաշտպանված զգալ, ապա անհրաժեշտ է ավելացնել սերոտոնինի մակարդակը: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել: Հետևաբար, եզրակացությունը մեկն է՝ քիչ սննդարար նյութերի պարունակության պատճառով սննդամթերքից մարդն ստանում է վատ տրամադրություն
Մարդու օգտագործած սննդամթերքն ազդում է ինքնազգացողության վրա: Սննդային ալերգիաներն ու սննդամթերքը չմարսելն աղիների աղքատ միկրոֆլորա են ստեղծում: Եվ երկուսն էլ օրգանիզմում տարբեր ցավեր են առաջացնում, որոնցից են հոդացավերը, որովայնի փքվածությունը, գլխացավերը, մկանային ցավերը, հիշողության թուլացումը և այլն
Ամենից հաճախ մարսողության հետ խնդիրներ են առաջացնում սոսնձանյութերը, լակտոզան և ընկուզեղենը, այսինքն՝ կաթնամթերքը, հացահատիկն ու հացը և ընկույզը:
Այն հանգամանքով, թե մարդն ինչպիսի սնունդ է օգտագործում, երբ է սնվում և ինչպես է այն յուրացվում աղիների կողմից, պայմանավորված է քնի որակը: Եթե դուք սնվում եք ուշ երեկոյան՝ քնելուց կես ժամ առաջ, Ձեր օրգանիզմին մարսողության լրացուցիչ հրահանգ  եք տալիս:
Այսինքն՝ օրգանիզմին ստիպում եք ավելորդ էներգիա ծախսել, որն էլ վերցվում է քնի բաժնից: Քնի որակի վրա ազդում է նաև սննդամթերքի տեսակը և դրա մարսողության աստիճանը: Որոշ դեպքերում հնարավոր է նաև անկանոն քուն կամ անքնություն:
Շատերը հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրներ ունեն: Բայց այս հարցը կարգավորելը դյուրին է: Բավական է աղիների համար լավ պայմաններ ստեղծել, հնարավոր է լինում ավելի շատ աշխատել, լավացնել արտադրողականությունը
Ուշադրության կենտրոնացման խանգարում լինում է երկու դեպքում՝ առաջինը, երբ շատ եք ուտում, օրգանիզմը կենտրոնանում է մարսողության վրա և ավելի քիչ էներգիա է մնում մյուս բաների համար, այդ թվում և ուշադրության կենտրոնացման:
Երկրորդը ոչ ճիշտ սնվելն է, այսինքն՝ սնունդը կամ Ձեզ էներգիա է տալիս, կամ խլում է Ձեր էներգիան: Դա հաղթահարելը շատ դյուրին է: Հարկ է սնվել առողջ սննդակարգով՝ օգտագործելով էներգիայով հարուստ սննդամթերք՝ բանջարեղեն, միրգ, միս, ձուկ, ընկույզ:  
Լավ տրամադրության համար կերեք հաց, կարտոֆիլ, մակարոն: Դրանց մեջ առկա ածխաջրատներն ակտիվացնում են գլխուխեղի բջիջները: Դրանք որքան ակտիվ են, այնքան բարձր է մարդու տրամադրությունը: Կերեք շոկոլադ, որի մեջ կա սերոտոնին՝ երջանկության հորմոն: Կերեք կարմիր պղպեղ, որն արյան մեջ առաջացնում է ուրախություն պատճառող էնդորֆին հորմոն
Սննդամթերքի կալորիականությունը պայմանավորված է սննդամթերքների կազմության մեջ մտնող հիմնականսննդանյութերի՝սպիտակուցներիճարպերի և ածխաջրերի պարունակությամբ։ Սննդամթերքների մյուս բաղադրամասերը՝ հանքային աղերն ու վիտամինները, էներգետիկական արժեք չունեն։ Օրգանիզմում 1 գ ճարպի օքսիդացումից ստացվում է 9,3 կկալ (1 կկալ=4,1868 կջ), 1 գ սպիտակուցիդ՝ 4,1 կկալ, 1 գ ածխաջրերից՝ 4,1 կկալ էներգիա։ Տարբերում են սննդի բրուտտո և նետտո կալորիականություն։ Բրուտտոն սննդի ընդհանուր, իսկ նետտոն՝ յուրացվող մասի կալորիականությունն է։ Վերջինս խառը սննդի ժամանակ կազմում է ընդհանուրի մոտ 90%֊ը։ Բարձր կալորիականությամբ են օժտված մեծ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր պարունակող սննդամթերքները (օրինակձավարներըլոբազգիները, հացամթերքներն ու մակարոնեղենը, հրուշակեղենը, ճարպոտ միսն ու ձկնեղենը և այլն)։
Առողջ մարդու համար կալորիաների օգտագործման ամենօրյա միջին նորման 2000 կալորիա է: Նստակյաց կենսակերպի դեպքում կանայք պետք է օգտագործեն 1600-2000 կիլոկալորիա, տղամարդիկ՝ 2000-2400 կիլոկալորիա:
Ակտիվ կենսակերպի դեպքում կանայք պետք է օգտագործեն 2000-2400 կիլոկալորիատղամարդիկ՝ 2400 – 3200 կիլոկալորիա:

Աղբյուրներ՝ 1 2 3 4 

Комментариев нет:

Отправить комментарий