суббота, 21 февраля 2015 г.

ՊԱՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԲԱԼԵՏ


Բալետը լինում է կլասսիկ, ռոմանտիկ և ժամանակակից։ Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։
Բալետի հիմնական արտահայտչամիջոցներն են անընդհատ կապով միմյանց հետ կապված երաժշտությունը և պարը։

Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։

Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։

Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։

Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։

Իրենց պարը ավելի օդային դարձնելու համար բալետի պարուհիները փորձում էին կանգնել մատերի ծայրին, որի հետևանքով և առաջացավ պուանտան։ Հետագայում կանացի պարում մատային տեխնիկան արագ զարգանում է, և առաջինը, ով պարում օգտագործում է պուանտաներ՝ որպես արտահայտիչ միջոց, Մարիա Թալյոնին էր։

Բալետի դրամատիկացումը պահանջում էր բալետային երաժշտության զարգացում, և արդեն Բեթհովենը իր «Պրոմեթևսի ստեղծագործությունները» բալետում (1801) դրա սիմֆոնիացման առաջին փորձն արեց։ Ռոմանտիկական ուղղությունը հաստատվում է Ադանի «Ժիզել» (1841) և «Կորսարե» (1856) բալետներում։

Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։

ԼԱՏԻՆՈԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԵՐ


Լատինոամերիկյան պարերն են՝պասադոբլը, սամբան, ռումբան, չա-չա-չան, ջայվը։

ՊԱՍԱԴՈԲԼ


Պասադոբլը իսպանական պար է, որը նմանեցվում է կորիդային։ Նախկինում այս պարն անվանել են «իսպանական մեկ քայլ», որովհետև քայլերը բաժանվում էին մեկ հաշվի հետ։ Պասադոբլը իսպանական ազգային  պար է, որը կապվում է մշակույթի տարբեր բնագավառների՝ մասնավորապես ցլամարտի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկի կերպարը, իսկ աղջիկը մատադորի ձեռքի կարմիր կտորն է՝ մուլետան։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարն առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում, 1920թ-ին։ 1930-ական-թթ այն արդեն մեծ հեղինակություն էր վայելում Փարիզի շրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պասադոբլը ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծրագրի մեջ։ Պասադոբլ պարելիս պարողների մարմինը ունենում է առանձնահատուկ դիրք բարձր պահված կրծքավանդակ, գլուխը ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումների ժամանակ էլ կտրուկ թեքվում է վեր ու վար։ Այս պարը նման է ցլամարտիկի և ցլի պատերազմի։ Պարի երաժշտությունը բաղկացած է 3 մասից՝ նախաբան, հիմնական մաս և եզրափակիչ մաս։

ՍԱՄԲԱ


Ինչպես շատ լատինոմերիկյան պարատեսակների դեպքում, սամբան նույնպես ունի աֆրիկական արմատներ։ Սամբան աֆրիկական ռիթմերի համաահունչ խառնուրդ է, որոնք հայտնվել են Բրազիլիայում «սև մայրցամաքից» եկած ստրուկների հետ միասին, նաև իսպանական պարերի հետ՝ Եվրոպայից եկած և Հարավային Ամերիկայում հաստատված մարդկանց կողմից։

XVI դարում Բրազիլիայի պորտուգալացի զավթիչները իրենց հետ Կոնգոյից և Անգորայից բերեցին բազմաթիվ ստրուկներ, որոնք տարածեցին նմանատիպ պարերը Հարավային Ամերիկայում, ինչպիսիք են՝ Էմբոլադան, Կատարետեն և Բատուքյուն։  Աստիճանաբար վերին խավը նույնպես հարմարվեց օրիգինալ պարի կատարմանը։ Ճիշտ է՝ վերին խավի կողմից ընդունվելու համար պարի մեջ կատարվեցին փոփոխություններ։ Մասնավորապես, ներմուծվեց փակ պարային դիրք, միակ հնարավոր տարբերակը այդ ժամանակ։

ՌՈՒՄԲԱ ԵՎ ՉԱ-ՉԱ-ՉԱ


Չա-չա-չան պարահանդեսային պար է։ Այն ստեղծվել է Կուբայում։ Չա-չա-չան ստեղծվել է ռումբայի հնարքների հիման վրա։ Ռումբան նույնպես ստեղծվել է Կուբայում և այն նույնպես պարահանդեսային պար է։ Ի տարբերություն ռումբայի չա-չա-չան ավելի բարդացված է։ Նրա երաժշտությունը ավելի արագ է, իսկ շարժումները ավելի բարդ և արագ։ Չա-չա-չան 1952թ-ին ստեղծել է կուբացի երաժիշտ Էնրիկե Հորիենը։ Ռումբան հայտի է,որպես սիրո պար։ Պարելով ռոմանտիկ, լատինոմերիկյան սիրային երգի ներքո, ռումբա պարելը և շատ հեշտ է, և զվարճալի, և բավականին պարզ։ Ռումբա պարը ստեղծել են Ամերիկայի սևամորթ ստրուկները:







ՋԱՅՎ


                                                                     
Ջայվը ծագել է 19-րդ դարում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում։ Այն ծագել է Նյու-Յորքում մեծ տարածում ունեցող լինդի-հոփ պարից և զարգացել ջիտերբուրգ կոչվող ոճի միջոցով։ Ջայֆը համարվում է սվինգի տարատեսակներից մեկը, որովհետև նրան բնորոշ են արագ ու թեթև շարժումները, սակայն ժամանակակիվ ջայվը էապես տարբերվում է սվինգից, չնայած որ որոշ շարժումներ պահպանվել են։ Երաժշտական առումով ջայվին բնորոշ է 44 տակտը 1 րոպեյի ընթացքում։ Այս պարը արագ ու անկաշկանդ է, ինչը թույլ է տալիս պարողին ցուցադրել ոչ միայն տեխնիկական վարպետություն, այլ նաև ֆիզիկական պատրաստվածություն։

ՀԱՍԹԼ

                                                         
Հասթլը զույգերով պար է, որը հիմնաված է իմպրովիզացիայի վրա։ Հասթլը համարվում է սոցիալական պար՝ այսինքն այն կարելի է պարել անծանոթ զուգընկերոջ հետ։ Այն կարելի է պարել ցանկացած երաժշտության ներքո, բայց հիմնականում պարում են 1980-ական թթ․ դիսկո ժանրի երաժշտության ներքո՝ դիսկո-ֆոքս, դիսկո-սվինգ և հենց հասթլ։ Հասթլի ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան։ Ըստ առաջինի՝ այն ծագել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի  հարավային մասի գնչուների ու լատինամերիկացիների մեծաքանակ համայնքից։ Նրանք փորձում են  իրենց ոչ բնորոշ, սակայն 1970-ականնեին մեծ հեղինակություն վայելող դիսկո պարի մեջ ներառել իրենց շարժումները և այդպես ստեղծվում է հասթլը։ Մյուս վարկածը հասթլի առաջացումը կապում է նրա հետ, որ Նյու-Յորքը 20րդ դարի 70-ական թթ․ տառապում էր «դիսկոմանիայով»։ Ամեն շաբաթ կարող էր մի նոր պար հորինել, չնայած որ դրանք կարճ կյանք էին ունենում այնուամենայնիվ իրենց ազդեցությունն էին թողնում պարային կյանքի վրա։ Այսպես՝ 1978-82թթ․տարբեր պարատեսակների խառնուրդներց էլ առաջացել է ներկայիս հասթլը։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԵՐ


Ժամանակակից պարեր են՝ կոնտեմպորարին, կոնտակտային իմպրովիզացիան, բուտոն, ազատ պարը, մոդերն պարը։


Ժամանակակից պարերի յուրահատուկ ոճը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում: Բալետային քայլերի փոխարեն պարողն օգտագործում է սեփական ոճը: Ժամանակակից պարողները հերքում են դասական բալետի շարժումների սահմանափակումները և պարում են իրենց ներքին ապրումները ցուցադրելով: 1900թ-ից եվրոպացի պարողները սկսեցին պայքարել դասական բալետի խիստ շարժումների դեմ:

Բալետի զգեստների և կոշիկների փոխարեն նրանք սկսեցին օգտագործել իրենց հարմար հագուստները: Ժամանակակից պարի առաջամարտիկները հաճախ պարում են ոտաբոբիկ: ԱՄՆ-ի  մի քանի առաջամարտիկներ ճանապարհ հարթեցին ամերիկյան ժամանակակից պարերի համար: Այդ առաջամարտիկներից էր Մարթա Գրեմը: 
Ժամանակակից պարողները խորհուրդ են տալիս պարի մեջ օգտագործել անձնական էմոցիաները և տրամադրությունը: Նրանք կտրականապես դեմ են դասական բալետի սկզբունքներին: Եթե դասական բալետում պարողները փորձում են թեթև երևալ, ապա ժամանակակից պարողները անում են հակառակը:
Մարթա Գրեմը ամերիկյան ժամանակակից պարերի հանճարեղ առաջատարներից է: Որպեսզի արտահայտի մարդու խանդավառությունը, բարկությունը, նա մշակել էր սեփական շարժելաոճը: Մարթայի շարժումները  կտրուկ էին և անհավասար: Նրա պարերի իմաստն էր՝  բացահայտել մարդկային էմոցիաները շարժումների միջոցով:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՐԵՐ


Փողոցային պարերի տեսակներն են՝ հիփ-հոփ, հաուս, քրամփ, բրեյք-դանս, ռեփ։

ՀԻՓ-ՀՈՓ

Հիփ հոփ (անգլերեն՝ Hip hop), երաժշտական ժանր, որը ծնունդ է առել 1969 թվականին Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։ Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ դիջեյ, բրեյք դանս և գրաֆիտի։ Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։ Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածության մեջ է մտել միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի հետո։ Անվանման հեղինակն է դիջեյ Աֆրիկան։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը, դիջեյ Քուլ Հերքը այն անվանել էր Բի-բոյ, որը վերցված էր Break boys տերմինից։

Հիփ հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։

Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական։






Комментариев нет:

Отправить комментарий