суббота, 21 марта 2015 г.

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ

Պատանեկությունը կյանքի ուղու ընտրության ժամանակն է: Պատանիները կառուցում են պլաններ, որոնք կիրականան կամ չեն իրականա հասուն կյանքում: Սկսվում է և դրված նպատակների իրացումը. ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ընտրած մասնագիտությամբ աշխատանքը, երբեմն էլ՝ ընտանիքի ստեղծումը:

Պատանեկությունը միայն հասուն կյանքի սկիզբն է: Այն բանի զգացումը, որ ամբողջ կյանքն առջևում է, փորձելու, սխալվելու և որոնելու հնարավորություն է տալիս: Բայց ուղիները, որոնք մենք ընտրում ենք այս ժամանակ, սովորաբար շատ բան են պայմանավորում հասուն մարդու կյանքում:Պատանեկության տարիքը ընդգրկում է 15-21 տարեկանը:
Պատանեկությունը բաժանում են 2 փուլի՝ վաղ պատանեկություն(15-17) և պատանեկություն(18-21): Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում սեփական անկրկնելիության, անհատականության, յուրօրինակության գիտակցում: Մենակության զգացում առաջացնող ներքին լարվածությունը մեծացնում է հասակակիցների հետ շփման պահանջմունքը և միաժամանակ բարձրացնում է ընտրողականությունը: Այդիսկ պատճառով էլ պատանեկության տարիքում մեծ նշանակություն է ձեռք բերում սերն ու ընկերությունը:Սա տարիք է ուրիշ մարդկանց հետ մոտիկ, բաց հարաբերություններ հաստատման համար:

Այդ շրջանում սերն ու ընկերությունը թույլ են տալիս պատանիներին և աղջիկներին արտահայտել իրենց մոտ կուտակված զգացումները , ստանալ աջակցություն, որոնք անհրաժեշտ են նրանց ինքնահաստատման համար:
Պատանիների այժմյան խնդիրը կայանում է նրանում, որ այդ տարիքային շրջանում է սրանում անձի կայացման և զարգացման պրոբլեմը: Այս թեման միշտ արդիական կլինի, քանի որ յուրաքանչյուր մարդ անցնում է այդ կենսական փուլերի միջով և հանդիպում է այդ տարիքին բնորոշ շատ խոչընդոտների:
Պատանեկության զարգացման դինամիկան կախված է մի շարք պայմաններից: Առաջին հերթին, նշանակալից մարդկանց հետ հարաբերությունների առանձնահատկությունները, որոնք էապես ազդում են ինքնորոշման գործընթացի հետ: Արդեն դեռահասությունից պատանեկություն անցումային տարիքում երեխաների մոտ հատուկ հետաքրքրություն է առաջանում մեծահասակների հետ շփման: Ավագ դասարաններում այս միտումն ուժեղանում է: Ինքնուրույնության ձգտման հետ մեկտեղ՝ երեխաները կարիք ունեն մեծահասակների օգնությանն ու կենսափորձին. ընտանիքը մնում է այն տեղը, որտեղ նրան իրենց առավել հանգիստ և վստահ են զգում: Ծնողների հետ քննարկվում են կյանքի հեռանկարները, առաջին հերթին մասնագիտական: Ընդգծվում են դրված նպատակներին հասնելու միջոցները, և բացի այդ վերլուծվում ուսման հետ կապված դժվարությունները:
Ուսում
  15 (կամ 14-16) տարեկանում դեռահասության և պատանեկության միջև անցումային տարիքն է:
Ոչ բոլոր պատանիները կարող են իններորդ դասարանի վերջում ընտրել մասնագիտություն և նրա հետ կապված ուսման հետագա ուղի: Նրանցից շատերը անհանգստացած են, հուզականորեն լարված և վախենում են ցանկացած ընտրությունից: Դրա համար էլ հակված են ուսումը շարունակելու դպրոցում: Այս որոշման վրա ազդում է և ուժեղ կապվածությունը դպրոցին, հաստատված ընկերական հարաբերությունները դասարանցիների հետ, ուսուցիչների հետ բարենպաստ հարաբերությունները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատանեկության տարիքում աշակերտների իմացական գործընթացների բարելավումը արդյունավետ է դառնում, երբ այն իրագործվում է խմբակային տեսքով: Իսկ խմբակային գործունեության արդյունավետություը մեծանում է, երբ այն ղեկավարում է փորձառու և գիտակ ուսուցիչները, որոնք իրենց հերթին հնարավորություն են ստեղծում զարգացնելու աշակերտի ընդունակությունները: 15-17 տարեկանում կարող է վառ ձևով դրսևորվել նրանց տանղանդը այս կամ այն բնագավառում: 

Մասնագիտության ընտրություն

Մասնագիտական կողմnորոշման նախապայման է հանդիսանում համարժեք  ինքնագնահատականը, հուզական հասունացումը, ձևավորված ինտելեկտուալ կարողությունը:
Հոգեբանության մեջ մասնագիտական կողմնորոշումը բաժանվում է որոշակի էտապների.
1. Մանկական խաղեր-որի ժամանակ երեխան իր համար ընտրում է ցանկացած մասնագիտության ինչ-որ դերակատարում և
<< խաղում է>> այն համապատասխան վարքով:
2. Դեռահասության ֆանտազիա-որի ժամանակ դեռահասը տեսնում է իրեն դուր եկած մասնագիտության ներկայացուցիչ:
3. Պատանեկության տարիք-մասնագիտության նախնական ընտրություն: Պատանին ավելի շատ զբաղվում է այն առարկայով, որը իրեն հետաքրքրում է, զարգացնում է իր ունակությունները հենց այդ ուղղությամբ, որի հաջող ընթացքն էլ ապահովում է նրա գործունեության հաջող իրականացումը:
4. Որոշումների ընդունում- սա ամիջականորեն կապված է մասնագիտության ընտրության հետ:
Այն պատանիները, ովքեր ստանում են լրիվ (միջնակարգ) կրթություն, նրանք հոգեբանորեն ավելի լավ են պատրաստվում հետագայի համար: Նրանք հասկանում են, որ իրենց հետագա հաջողությունը կախված է մասնագիտության ճիշտ ընտրության հետ:
Այսպիսով, պատանիները ու աղջիկները անցնում են ապագա մասնագիտության գիտակցված կամ անգիտակից ընտրությանը, որի ժամանակ աղջիկները հիմնականում ընտրում են ստեղծագործական մասնագիտություններ, իսկ պատանիները` տեխնիկական:

Ընկերությունը պատանեկության սոցալիզացիայի տարր

Այս տարիքում էլ առաջանում է պատրաստակամությունը սահմանելու հատուկ հարաբերությունները մյուսների հետ, որն էլ կոչվում է ընկերություն:
Անցումը դեռահասությունից պատանեկություն ընտրողականության, կայունության և մոտիկ ընկերության աստիճանը մեծանում է: Եթե մանկության տարիներին առանց ամիջական շփման ընկերությունը քայքայվում է, ապա պատանեկության տարիներին այն կարող է պահպանվել նույնիսկ հեռավորության վրա: Պատանեկական ընկերությունն իր էությամբ բազմաֆունկցիոնալ է:
Շատ հետաքրքիր է, որ պատանիներն ու աղջիկները 15-17 տարեկաններում ձգտում են դեպի մեծերը` նրանց մեջ տեսնելով իսկական ընկերների: Ավելի մեծի հետ ընկերությունը նրանց համար շատ թանկ է և ցանկալի: Նրանց հատուկ է իդեալականացնել իրենց մեծ ընկերոջը, բայց տարեկից ընկերոջ պահանջմունքը ավելի բարձր է: Նրանք հիմնականում ընտրում են իրենց սեռի հասակակից ընկերներ:
Պատանեկան ընկերությունը ենթադրում է ընկերների որոշակի նմանություն (սեռ, սոցիալական դիրք, բնավորության գիծ):
Ընկերության համար կարևոր գործոն է հանդիսանում խառնվածքը: Իմպուլսիվ և հուզական մարդիկ ավելի հեշտ են բացվում մյուսի հետ, որն էլ առաջացնում է համապատասխան հուզական ռակցիա, որն էլ օգնում է ընկերական շփման կայացմանը:
Կան պատանիներ ում մոտ հոգեբանական մերձեցման պահանջմունքը քիչ է զարգացած: Իհարկե դա ոչ միայն էգոիստություն է կամ հուզական աղքատություն, այլ կարող է կապված լինել տվյալ մարդու առարկայական գործունեության հետ, և վերջինս քիչ ժամանակ է հատկացնում սեփական ապրումների և շրջապատող մարդկանց վրա: Յուրաքանչյուրն էլ կարիք ունի մոտիկ մարդու, որը կքայլի նրա հետ իր կյանքով:


Սերը որպես պատանեկան սոցիալիզացիայի տարր

Սիրո պահանջմունքը նույնպես մեծ է պատանեկության տարիքում: Սիրո մասին պատանեկան երազանքները արտահայտվում են հուզական շփման, հոգևոր մերձեցման անհրաժեշտության առկայության դեպքում:
 Այդպիսի ներանձնային հակասությունների լուծումը բերում է նրան, թե ինչպես կդասավորվի պատանիների և աղջիկների միջանձնային հարաբերությունները ավելի լայն ընկերական շրջանում: Տղաների և աղջիկների միջև մնում է որոշակի հոգեբանական պատնեշ, որի հաղթահարումը այնքանել հեշտ չէ: Սկզբնական շրջանում հոգեբանական մերձեցումը լինում է իր սեռի անձի հետ, որի հետ կապված են ընդհանուր նոր ծանոթները կամ ընդհանուր ապրումները: Ընդհանուր առմամբ աղջիկները իրենց ավելի վստահ և ազատ են զգում տղաների հետ հաղորդակցվելիս: Դա կապված է ոչ այնքան հասունացման տեմպերի տարբերության հետ, այլ նաև պատանիները ավելի զգաստ են, սահմանափակում են սերն ու ընկերությունը:
Սերը ավելի շատ մտերմություն է ենթադրում, քան ընկերությունը, սակայն միևնույն ժամանակ իր մեջ ներառում է ընկերություն: 

Պատանեկան տարիքում ինքնագիտակցության զարգացումը

Պատանեկության տարիքը հոգեբանական պրոբլեմների նկատմամբ շատ զգայուն է: Որքան մեծ է պատանին (ոչ թե տարիքով, այլ մտավոր զարգացման մակարդակով), այնքան շատ է նրան անհանգստացնում իր շուրջը կատարվող իրադարձությունների ներքին կողմը և ավելի քիչ նշանակություն է ունենում արտաքին կողմը: Պատանին ներգրավվում է հասուն կյանքի մեջ ոչ միայն իր գիտակցությամբ և պատկերացումներով, այլ նաև գործուն մասնակցությամբ, քանի որ նրան հասանելի է այն, ինչն անհնար է դեռահասի համար (ամուսնություն, ծառայելը բանակում, ընտրելու իրավունք):
Պատանեկան տարիքում ինքնագիտակցությունը բարդ համակարգ է, որի մեջ մտնում են՝
ա. Սեփական անձի նույնականության գիտակցումը.
բ. Իր սեփական <<ես>>-ի որպես ակտիվ և գործուն ուժի գիտակցումը.
գ. Սեփական հոգեկան հատկանիշների և որակների գիտակցումը.
դ. Սոցիալ- բարոյական ինքնագնահատականի որոշակի համակարգ
Այս տարիքում պատանիները դառնում են ավելի քննադատող, մեծ պահանջներ են ներկայացնում մեծահասակի և հասակակիցների բարոյական կերպարին: Քանի որ ինքնագիտակցության համակարգի մեջ մտնող բոլոր տարրերը փոխադարձաբար կապված են , ապա դրանցից մեկի հարստացումը ձևափոխում է ողջ համակարգը: Պատանին նոր ձևով է ընկալում իր ֆիզիկական տեսքը և մարմինը: Նրանցից շատերը տհաճ ապրումներ են ունենում իրենց արտաքին տեսքից և ցանկություն են հայտնում փոխել այն (կարճ հասակ, գիրություն):

Չնայած մեծահասակների հետ հարաբերությունները դառնում են վստահելի, այնուամենայնիվ, պահպանում են որոշակի դիստանցիա: Բացի այդ, մեծահասակի հետ շփման մեջ նրանց համար պարտադիր չէ հասնել խորը ինքնաբացահայտման, զգալ իրական հոգեբանական մերձություն: Այն կարծիքներն ու արծեքները, որոնք ստանում են մեծահասակից, կարող են ստուգվել տարիքակիցների հետ շփման մեջ:


Պատանեկության տարիքի ճգնաժամերը


Մանկության ընթացքում տարիքային փուլերի սահմանները որոշակված են: Երբ մանկությունը արդեն անցյալում է, բոլոր հոգեկան ֆունկցիաները հիմնականում ձևավորված են և սկսվում է անձի կայունացումը, առանձին տարիքիների շրջանակները դառնում է պայմանական: Բայց 17 տարեկանի ճգնաժամը ծագում է դպրոցական և նոր հասուն կյանքի սահմանին:
Շատ դեռահասները ճգնաժամի ժամանակ ցինիկ են և բավական անզուսպ: Ապրելով ներկայով՝ նրանք ոչ միշտ են հստակ պլանավորում իրենց ապագան, պատանեկության տարիքը նրանց համար ավելի շուտ փորձի և սխալների շրջանն է:

Ըստ Շիհիի պատանեկության տարիքի խնդիրներն են` գտնել սեփական տեղն ու դերը կյանքում, և հասակակիցների միջավայրում, սեռադերային կողմնորոշումը, աշխարհայացքի և արժեքների ձևավորումը:
Այս տարիքում հրատապ են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` <<Ո՞րն է իմ տեղը կյանքում>>, <<Իրականում ինչպիսի՞ն է աշխարհը>>: Այսինքն աշխարհայացքային փոփոխություններ են տեղի ունենում:





Комментариев нет:

Отправить комментарий