1Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսիմ, բայց սէր չունենամ, ես եղայ ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղայ։ 2Եվ եթե մարգարեություն ունենամ, և գիտենամ բոլոր խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սէր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ 4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է, սէրը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում: 5Չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում: 6 Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ 7Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ 8Սէրը երբեք չի վերջանա․ եթե մարգարեություններ կան՝ կխափանուին, եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանուի։ 9Որովհետև փոքր ի շատէ գիտենք և փոքր ի շատէ մարգարեանում ենք։ 10Բայց երբոր կատարեալը գա այս փոքր ի շատէն կխափանուի։ 11Երբոր երեխա էի երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում։ Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայության բաները խափանեցի։ 12Որոհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ։ Հիմա փոքր ի շատէ եմ տեղյակ, բայց այն ժամանակն այնպես կգիտենամ ինչպես գիտեցուած եմ։ 13Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սէր․ այս երեքը, և սրանցից մեծը սէրն է։
понедельник, 18 мая 2015 г.
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Սակայն առավել զարմանահրաշ թաքնված տեղեկություններ կան Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված ծննդաբանության մեջ: Խոսքը թվով տասը անունների մասին է, որոնք գրված են հին հրեական լեզվով: Այս անունների թարգմանությունը ռուսերենով կամ այլ լեզուներով հաճախ չի փոխանցում իմաստը, որը թաքնված է այս անունների վանկերում: Սակայն եթե ուսումնասիրենք դրանք, դուք պարզապես ցնցված կլինեք այդ անսպասելի բացահայտումներով:
Եվ այսպես առաջին անունը Ադամ է՝ םדָאָ, ադոմախ, «մարդ»: Նրա որդու անունը Սեթ (תֿשֵׁ), որը նշանակում է «ձեռնադրված» կամ «նշանակված»: Երբ Սեթը ծնվեց, Եվան ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվավ, Հաբելի փոխանակ, որին սպանեց Կայենը» (Ծննդոց 4.25):
пятница, 15 мая 2015 г.
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՔԵՐԸ
ՕՐԵՆՔԸ
Սա հրեաների կողմից Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին՝ Ծննդոցից մինրև Երկրորդ Օրենք, տրվող անվանումն է (եբրայերեն «Թորա»)։ Հունարենում այն «Պենտատյոք» էր կոչվում։ Չնայած հինգ գրքերը խիստ տարբերվում են միմյանցից, բայց իրականում նրանք մեկ պատմություն են պատմում։ Այդ գրքերը ցույց են տալիս Աստծու գործերը․ ոչ միայն աշխարհի ստեղծումը, այլև ինչպես է Նա կանչում անհատների և մի ազգի՝ հնազանդվելու Իրեն և օրհնություն բերելու ամբողջ աշխարհին։
Սա հրեաների կողմից Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին՝ Ծննդոցից մինրև Երկրորդ Օրենք, տրվող անվանումն է (եբրայերեն «Թորա»)։ Հունարենում այն «Պենտատյոք» էր կոչվում։ Չնայած հինգ գրքերը խիստ տարբերվում են միմյանցից, բայց իրականում նրանք մեկ պատմություն են պատմում։ Այդ գրքերը ցույց են տալիս Աստծու գործերը․ ոչ միայն աշխարհի ստեղծումը, այլև ինչպես է Նա կանչում անհատների և մի ազգի՝ հնազանդվելու Իրեն և օրհնություն բերելու ամբողջ աշխարհին։
понедельник, 11 мая 2015 г.
ԻՆՉՊԵՍ Է ԳՐՎԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՄԵԿ ԳԻՐՔ
Երբ նայում ենք գրադարակում դրված Աստվածաշնչին, մեզ այն թվում է բառարանի նման բավական հաստափոր մի գիրք։ Սակայն եթե վերցնենք այն, ապա կտեսնենք, որ ամենևին էլ նման չէ բառարանի։
Իհարկե, Աստվածաշունչն ընդամենը գիրք չէ։ Այն գրքերի մի ողջ ժողովածու է կազմված 66 գրքերից։
Իհարկե, Աստվածաշունչն ընդամենը գիրք չէ։ Այն գրքերի մի ողջ ժողովածու է կազմված 66 գրքերից։
суббота, 9 мая 2015 г.
Մե հրաշք, մե տաղանդ...
Արդեն հասցրել եմ հասկանալ, որ շատ տաղանդներ են սովորում մեր դպրոցում: Տաղանդ չեն ծնվում, տաղանդ դառնում են: Դառնում են նրանք, ովքեր ունեն նպատակ, կամքի ուժ, համբերատարություն:
Յուրօրինակ ջերմությամբ էր այսօր լցվել գեղարվեստի քնքուշ, գրավիչ և շատ սիրելի ավագ դպրոցը: Առաջին անգամ իր անհատական ցուցահանդեսով էր հանդես գալիս Արթուր Շահվերդյանը: Ցուցասրահի պատերը զուգվել էին Արթուրի ներկապնակի բազմազան գույներով: Որքան էլ փորձեմ չեմ կարողանա բառերով արտահայտել այդ զարմանքն ու հիացմունքը:
Կցանկանաի, որ շատերը տեսնեին:






пятница, 8 мая 2015 г.
понедельник, 4 мая 2015 г.
Ինձ համար խոհարարությունը...
Խոհարարություն. նախասիրություն, որը դեռ նոր-նոր է ի հայտ եկել ինձ մոտ, բայց կարծես արդեն դարձել է կյանքիս նպատակ ու երազանք, զգացի սերս դեպի խոհարություն՝ նայելով Գորդոն Ռամզիի կազմակերպմամբ ու մասնակցությամբ մի քանի հաղորդումներ: Ինձ համար ամենալավ խոհարարը աշխարհում հենց նա է: Առաջին հայացքից սիրահարվեցի նրա պատրաստած ուտեստներին ու նրան: Այո, դարձել է ամենամեծ երազանքս նրան տեսնելը և նրա ռեստորանում աշխատելը, իհարկե որպես խոհարար: <<MasterChef>>, <<Адская кухня с Гордоном Рамзи>> և << Kitrchen Nightmears>> հաղորդումներըորը ոգեշնչել են ինձ: Հասկացա, թե որքան հարազատ է ինձ համար դարձել խոհարարությունը: Ինչքան դատարկ էր իմ կյանքը առանց դրա: Ասածս կարող է տարօրինակ թվալ, բայց ինչ-որ բան պատրաստելու ընդացքում դու նրան ես հաղորդում բոլոր տեսակի էմոցիաներդ, կարողանում ես հաճույք ստանալ, ուրախություն, երբ արդյունքը լավն է լինում, երբ կարողանում ես, ինչ-որ լավ բան անել սիրելիների ու հարազատ մարդկանց համար: Մի խոսքով, խոհարարությունը մի այլ աշխարհ է, որտեղ ապրելը ամենահաճելի բանն է այս կյանքում:
Подписаться на:
Комментарии (Atom)








