Սակայն առավել զարմանահրաշ թաքնված տեղեկություններ կան Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված ծննդաբանության մեջ: Խոսքը թվով տասը անունների մասին է, որոնք գրված են հին հրեական լեզվով: Այս անունների թարգմանությունը ռուսերենով կամ այլ լեզուներով հաճախ չի փոխանցում իմաստը, որը թաքնված է այս անունների վանկերում: Սակայն եթե ուսումնասիրենք դրանք, դուք պարզապես ցնցված կլինեք այդ անսպասելի բացահայտումներով:
Եվ այսպես առաջին անունը Ադամ է՝ םדָאָ, ադոմախ, «մարդ»: Նրա որդու անունը Սեթ (תֿשֵׁ), որը նշանակում է «ձեռնադրված» կամ «նշանակված»: Երբ Սեթը ծնվեց, Եվան ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվավ, Հաբելի փոխանակ, որին սպանեց Կայենը» (Ծննդոց 4.25):