1865 թվականին ավստրիացի հոգևորական
Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների
ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր
հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի
ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից
հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից
ձևակերպված` ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի
օրենքներ անվանումը։