воскресенье, 26 апреля 2015 г.

Ես Ձախլիկ եմ

                                   



Ողջույն: Երկար  մտածեցի, թե  ինչի մասին  պիտի լինի  նյութս, բայց  հեշտությամբ  ընտրեցի  ինձ  հարազատ  թեմա <<Ձախլիկներ, ձախլինկերի առանձնահատկությունները>>:  Ես  փոքրուց  օգտագործել եմ  ձախ  ձեռքս, չնայած-որ այդ  փաստին  ծնողներս  դժվար են  հարմարվել: Ասում են, որ  փոքր  ժամանակ  ինչ-որ բան  վերցնելուց  միշտ  ասում էինք  աջով վերցրու,  փորձում էի  աջով  բռնել, բայց  ռեֆլեքսորեն  որոշ ժամանակ  հետո` փոխում էի  ձախին: Ու  մինչև  հիմա  ձախով եմ գրում:  Մի կողմից  առավելություն է, հպարտանալու  տեղիք է տալիս,  քանի որ  ասում են  ձախլիկները  տարբերվող են, միշտ  այլ  աշխարհայացք են  ունենում և իրերը  այլ  տեսանկյունից են  դիտարկում:  Սակայն այն  նաև  ունի  իր  թերությունները: Դժվար է  ապրել մի աշխարհում, որը  ստեղծված է  աջլիկների  պահանջներով և աջլիկներին հարմար:  Ու  առաջին  դժվարությանը  հանդիպել եմ առաջին դասարանում, երբ  ոչ մի ձև  չէի  կարողանում  գրել, առանց  կողքիս  նստողի  ձեռքին  հարվածելու: Բայց  ինչևէ, սովորեցի:
Մարդկանց մոտ միշտ զարմանք ու ժպիտ է առաջանում,  երբ  տեսնում են գրիչը ձախ ձեռքով եմ բռնում կամ  դանակը  ձախով  վերցնում: Ու միշտ  հարցնում են. <<Ո՞նց ես  ձախով  գրում, դժվար չի>>: Շատ  անգամ եմ  փորձել  աջով  գրել, բայց միշտ  ծիծաղելի պատկեր է  ստացվում:
Ինչքան էլ փորձես  հարմարվել, բայց  շատ բաներ կան, որոնք  միայն աջլիկների համար են:  Օրինակ`  համակարգչի  մկնիկը: Ամեն անգամ  համակարգչի դիմաց  նստելուց  մկնիկը  տեղափոխում էի  ձախ կողմ:  Բայց  ուրիշի  համակարգչից  օգտվելուց  չես կարող  անընդհատ  քեզ հարմարեցնել, դրա համար մի կերպ  հարմարվեցի  աջով  օգտվելուն, ու հիմա  էլ  դժվարություն չի ներկայացնում:

 Ասելիքս շատ է... Ուզում եմ բացահայտել մարդկանց համար ոչ այնքան ծանոթ, իսկ գուցե և անհայտ մի աշխարհ` Ձախլիկների աշխարհը, որին կսկսեմ ծանոթացնել ձեզ մեր աումբի բլոգում:







Комментариев нет:

Отправить комментарий