среда, 17 июня 2015 г.

Քայլարշավ դեպի Մանկական երկաթուղի

Այսօր վերջապես կայացավ սպասված միասնական ճամփորդությունը Հոգեբաննեի ակումբի հետ: Դեռևս առաջին ճամբարային շաբաթ մենք միասին նախատեսել էինք քաղաքից դուրս քայլարշավ իրականացնել, բայց հաշվի առնելով տարբեր օբյեկտիվ պատճառներս` հանձինս իմ առողջական վիճակի, որոշեցինք քայերթ կազմակերպել Երևանում:
Եվ այսպես վայրը` Հրազդանի ձոր, քայլարշավը սկսված է, քայլեցինք, զրուցելով, երգելով, ուրախ քայլերթով հասանք Մանկական երկաթուղի: Այնտեղ մի խումբ սովորողներ նստեցին կառուսելներ, զվարճացան, այնուհետև միասին որոշեցինք լսել և միասին մի քիչ երգել Անահիտի Հայրապետյանի կիթառի նվագի տակ:

воскресенье, 14 июня 2015 г.

Պատկերացնում եք ձեր առօրյան առանց համացանցի.( հատված հարցումից)

15-18 տարեկանների շրջանում Quest ակուբմը իրականացրել է հարցում: Հարցման նպատակն էր ուսումնասիրել համացանցի դերը դեռահասների առօրյայում: Ներկայացնում ենք ձեզ հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած դեռահասների 84.21 %-ը պատասխանել է Այո, 10.52 %-ը՝ Ոչ, իսկ մնացած 5.26 %-ը ընտրել է Այլ պատասխան:



Հետևյալ դիագրամը նկարագրում է Այո պատասխանը ընտրած դեռահասների պատճառաբանությունները: 
  •               Այո                                                                                                  33.33 %
  •        Ունեմ բազմաթիվ նախասիրություններ                                  4.16 %
  •        Ոչ մի բան չի փոխվի                                                                    4.16 %
  •        Եթե օրս անցնում է ընկերներիս հետ/հետաքրքիր                6.25 %
  •        Չեմ ծախսի անտեղի ժամանակ                                                 2.08 %
  •        Կախվածություն չունեմ                                                               27.08 %
  •        Այդքան էլ հետաքրքիր չի                                                             4.16 %
  •         Ունեմ շխում համացանցից դուրս                                              6.25 %
  •         Սովորական է դարձել                                                                   6.25 %
  •         Չգիտեմ                                                                                            4.16 %
  •         Օգտվում եմ ժամանակ սպանելու համար                                         4.16 %

    
   Կցանկանայի առանձնացնել 2 պատասխան: Պարզապես Այո պատճառաբանությունը ընտրած 2 անձ նշել են, թե նվազագույնը քանի օր կարող են անցկացնել առանց սոց. ցանցերի: Նրանցից մեկը նշել է 1 ամիս, իսկ մյուսը 2 օր: 


 Այս դիագրամը ներկայացնում է Ոչ պատասխանը ընտրած դեռահասների պատճառաբանությունները:

  •        Ոչ                                                                 33.33 %
  •       Անհետաքրքրի է                                       16.66  %
  •          Անտեղյակ/հետամնաց կդառնամ         33.33 %
  •        Կախված եմ                                                      16.66 %                                                                       
       


Եվ վերջապես Այլ պատասխանը ներկայացնող դիագամը: Առաջին և վերջին պատճառաբանություններն ընտրած անհատները չեն ցանկանում հրաժարվել սոց. ցանցերից, իսկ երկրորդ պատասխանը ընտրածները դեմ չեն հրաժարվել դրանից, սակայն մի պայմանով՝ ավելի հետաքրքիր զբաղմունք գտնելու դեպքում:

понедельник, 8 июня 2015 г.

Պատանեկության ընթերցանության առանձնահատկությունները

Կատարելով հետազոտություն պարզվեցի, որ երիտասարդների մեծամասնությունը այսինքն 94%-ը կարդում է գրքեր, իսկ 6%-ը ոչ:







Կարդացողների (94%-ի) 60%-ը նշեցին, որ կարդում են էլեկտրոնային գրքեր:
 Չնայած նրան որ կարդացող 94%-ի 60%-ը կարդում է էլեկտրոնային գրքեր նրանցից միայն 15%-ն ասացին որ ընտրության հնարավորության դեպքում նախընտրում են էլեկտրոնային գրքեր:







 Կարդացողների 35%-ը նշեցին, որ ընդհանրապես չեն օգտվում գրադարաններից, իսկ գրադարաններից օգտվողների 70%-ը գնում են գրադարաններ միայն ուսումնական նպատակներով:





Կատարածս հետզոտությունից հետո գալիս եմ այն եզրակացության, որ հեշտությամբ կարելի է կոտրել այն կարծրատիպն, որ մերօրյա երիտասարդությունը չի կարդում: Ասեմ ավելին մենք կարդում ենք ոչ միայն թղթային այլ նաև էլեկտրոնային գրքեր, իսկ պետք եղած ժամանակ օգտվում նաև գրադարաններից:
Հետազոտության ժամանակ նաև անդրադարձա Հայ գրականությանը և ունեցա այսպիսի արդյունք՝
Դպրոցականների միայն 42%-ը նշեց, որ կարդում է հայ գրականություն, և նրանցից ոչ ոք չկարողացավ կարծիք հայտնել ժամանակակից հայ գրականության մասին ուղակիորեն ծանոթ չլինելու պատճառով:
Կարծում եմ ինքներդ նայելով թվերին հեշտությամբ կհամաձայնեք, որ արդյունքները այնքան էլ համոզիչ չեն: Միքիչ մտածելով գալիս եմ այն եզրակացության, որ 20-30 տարի հետո շատ դժվարությամբ կգտնվի այնպիսի երիտասարդ, ով ծանոթ կլինի հայ գրականությանը: Քանի որ հին գրողներն արդեն անհետաքրքիր են դառնում, իսկ նորերին մենք չենք ճանաչում:

суббота, 6 июня 2015 г.

ՄԵՆԴԵԼ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱ

1865 թվականին ավստրիացի հոգևորական Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից ձևակերպված` ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի օրենքներ անվանումը։

понедельник, 18 мая 2015 г.

Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ (Աստվածաշնչյան տեսակետ)

1Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսիմ, բայց սէր չունենամ, ես եղայ ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղայ։ 2Եվ եթե մարգարեություն ունենամ, և գիտենամ բոլոր խորհուրդները և ամեն գիտությունը, և եթե ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ 3Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սէր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ 4Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է, սէրը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում: 5Չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի  մտածում: 6 Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է  ճշմարտության հետ։ 7Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ 8Սէրը երբեք չի վերջանա․ եթե մարգարեություններ կան՝ կխափանուին, եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանուի։ 9Որովհետև փոքր ի շատէ գիտենք և փոքր ի շատէ մարգարեանում ենք։ 10Բայց երբոր կատարեալը գա այս փոքր ի շատէն կխափանուի։ 11Երբոր երեխա էի երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում։ Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայության բաները խափանեցի։ 12Որոհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ։ Հիմա փոքր ի շատէ եմ տեղյակ, բայց այն ժամանակն այնպես կգիտենամ ինչպես գիտեցուած եմ։ 13Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սէր․ այս երեքը, և սրանցից մեծը սէրն է։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

 
Արդյոք կա՞ն Աստվածաշնչում թաքնված տեղեկություններ: Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց՝ այո և բավական շատ:
Աստվածաշնչյան անունների գաղտնիքը
Սակայն առավել զարմանահրաշ թաքնված տեղեկություններ կան Աստվածաշնչի Ծննդոց գրքում գրված ծննդաբանության մեջ: Խոսքը թվով տասը անունների մասին է, որոնք գրված են հին հրեական լեզվով: Այս անունների թարգմանությունը ռուսերենով կամ այլ լեզուներով հաճախ չի փոխանցում իմաստը, որը թաքնված է այս անունների վանկերում: Սակայն եթե ուսումնասիրենք դրանք, դուք պարզապես ցնցված կլինեք այդ անսպասելի բացահայտումներով:
Եվ այսպես առաջին անունը Ադամ է՝  םדָאָ, ադոմախ, «մարդ»: Նրա որդու անունը Սեթ (תֿשֵׁ), որը նշանակում է «ձեռնադրված» կամ «նշանակված»: Երբ Սեթը ծնվեց, Եվան ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվավ, Հաբելի փոխանակ, որին սպանեց Կայենը» (Ծննդոց 4.25):

пятница, 15 мая 2015 г.

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳՐՔԵՐԸ

ՕՐԵՆՔԸ
Սա հրեաների կողմից Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին՝ Ծննդոցից մինրև Երկրորդ Օրենք, տրվող անվանումն է (եբրայերեն «Թորա»)։ Հունարենում այն «Պենտատյոք» էր կոչվում։ Չնայած հինգ գրքերը խիստ տարբերվում են միմյանցից, բայց իրականում նրանք մեկ պատմություն են պատմում։ Այդ գրքերը ցույց են տալիս Աստծու գործերը․ ոչ միայն աշխարհի ստեղծումը, այլև ինչպես է Նա կանչում անհատների և մի ազգի՝ հնազանդվելու Իրեն և օրհնություն բերելու ամբողջ աշխարհին։

понедельник, 11 мая 2015 г.

ԻՆՉՊԵՍ Է ԳՐՎԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՄԵԿ ԳԻՐՔ

Երբ նայում ենք գրադարակում դրված Աստվածաշնչին, մեզ այն թվում է բառարանի նման բավական հաստափոր մի գիրք։  Սակայն եթե վերցնենք այն, ապա կտեսնենք, որ ամենևին էլ նման չէ բառարանի։

Իհարկե, Աստվածաշունչն ընդամենը գիրք չէ։  Այն գրքերի մի ողջ ժողովածու է կազմված 66 գրքերից։

суббота, 9 мая 2015 г.

Մե հրաշք, մե տաղանդ...


Արդեն հասցրել եմ հասկանալ, որ շատ տաղանդներ են սովորում մեր դպրոցում: Տաղանդ չեն ծնվում, տաղանդ դառնում են: Դառնում են նրանք, ովքեր ունեն նպատակ, կամքի ուժ, համբերատարություն:

Յուրօրինակ ջերմությամբ էր այսօր լցվել գեղարվեստի քնքուշ, գրավիչ և շատ սիրելի ավագ դպրոցը: Առաջին անգամ իր անհատական ցուցահանդեսով էր հանդես գալիս Արթուր Շահվերդյանը: Ցուցասրահի պատերը զուգվել էին Արթուրի ներկապնակի բազմազան գույներով: Որքան էլ փորձեմ չեմ կարողանա բառերով արտահայտել այդ զարմանքն ու հիացմունքը: 
                                   Կցանկանաի, որ շատերը տեսնեին:












пятница, 8 мая 2015 г.

Ձախլիկների մասին հետաքրքիր փաստեր.


Ձախլիկների մասին հետաքրքիր փաստեր.

1.Օգոստոսի 13-ը ձախլիկների օրն է:
 2.Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:
3.Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկքան կանայք:

4.Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ:

понедельник, 4 мая 2015 г.

Ինձ համար խոհարարությունը...

Խոհարարություն. նախասիրություն, որը դեռ նոր-նոր է ի հայտ եկել ինձ մոտ, բայց կարծես արդեն դարձել է կյանքիս նպատակ ու երազանք, զգացի սերս դեպի խոհարություն՝  նայելով Գորդոն Ռամզիի կազմակերպմամբ ու մասնակցությամբ մի քանի հաղորդումներ: Ինձ համար ամենալավ խոհարարը աշխարհում հենց նա է: Առաջին հայացքից սիրահարվեցի նրա պատրաստած ուտեստներին ու նրան: Այո, դարձել է ամենամեծ երազանքս նրան տեսնելը և նրա ռեստորանում աշխատելը, իհարկե որպես խոհարար: <<MasterChef>>, <<Адская кухня с Гордоном Рамзи>> և << Kitrchen Nightmears>> հաղորդումներըորը ոգեշնչել են ինձ: Հասկացա, թե որքան հարազատ է ինձ համար դարձել խոհարարությունը: Ինչքան դատարկ էր իմ կյանքը առանց դրա: Ասածս կարող է տարօրինակ թվալ, բայց ինչ-որ բան պատրաստելու ընդացքում դու նրան ես հաղորդում բոլոր տեսակի էմոցիաներդ, կարողանում ես հաճույք ստանալ, ուրախություն, երբ արդյունքը լավն է լինում, երբ կարողանում ես, ինչ-որ լավ բան անել սիրելիների ու հարազատ մարդկանց համար: Մի խոսքով, խոհարարությունը մի այլ աշխարհ է, որտեղ ապրելը ամենահաճելի բանն է այս կյանքում:

пятница, 17 апреля 2015 г.

ԿԼՈՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կլոնավորումը այն գործընթացն է, որի արդյունքում ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ (այդ թվում նաև վեգետատիվ) բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։

четверг, 16 апреля 2015 г.

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ


Արդեն գիտենք, որ մուտացիա է անվանվում գենետիկական նյությում տեղի ունեցող հանկարծակի և թռիչքաձև փոփոխությունը։
Ըստ գենետիկական նյութի փոփոխման բնույթի տարբերում ենք մուտացիաների երեք հիմնական ձև՝ գենոմային, քրոմոսոմային և գենային։

Գենոմային են կոչվում քրոմոսոմների քանակի փոփոխման հետ կապված մուտացիաները։ Մուտացիաների այս ձևին են պատկանում հապլոիդիան, պոլիպլոիդիան և անեուպլոիդիան։

ՄՈՒՏԱԳԵՆՆԵՐ


Մուտագենները մուտացիաա աառաջաացնող գործոններ են։ Մուտագենները կարող են լինել՝

  1. Քիմիական բնույթի-(տարբեր թունաքիմիկատներ, սինթետիկ և բնական նյութեր, մարտական նյութեր, թթուներ, հիմքեր և այլն)։
  2. Ֆիզիկական բնույթի-իոնացնող բոլոր տեսակի ճառագայթներ, այդ թվում արևի և ուլտրամանուշակագույն։
  3. Կենսաբանական բնույթի-վիրուսներ, որոշ բակտերիաներ, վակցինաներ, օրգանիզմի կողմից արտազատված տոքսիններ ևայլն։
  4. Ֆարմակոլոգիական բնույթի- որոշ դեղամիջոցներ։
Ֆիզիկական մուտագեներից է ռադիացիան։ Տարբերում են իոնացնող ռադիացիա և ուլտրամանուշակագույն ճառաագայթում։ Սրանք օժտված են էներգիայի մեծ քանակով և կարող են թափանցել հյուսվածքներ, որի հետևանքով առաջանում են դրական լիցքավորված ռադիկալներ կամ իոններ։ ՈՒլտրամանուշակագույն ճառագայթների մուտագեն արդյունքը դրսևորվում է ոչ թե ուղղակիորեն և անմիջականորեն, այլ ԴՆԹ-ի ռեդուպլիկացիայի կամ կրկնապատկման խանգարման միջոցով։

ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ։ ԳԵՆՈՏԻՊԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԵՐԸ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ։


Էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները ձեռք են բերել փոփոխականության ունակություն, որով հարմարվում են միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին։ Տարբերում ենք ֆենոտիպային և գենոտիպային փոփոխականություն։

փոփոխականությունը չի շոշափում օրգանիզմի գենոտիպը (գեների ամբողջությունը)։ Այն ունի հարմարողական նշանակություն։

ԳԵՆ։ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ։ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԻՆԵՐԱ։



Գենը  (հին հունարեն genos-ծագում)  տրիպլետների (կոդերի) հավաքակազմ է, որը որոշում է որոշակի սպիտակուցի կառուցվածքը։
Տրիպլետներն իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների (ԴՆԹ-ի մոնոմերների) եռկյակներ։ Հենց դրանք էլ ծածկագրում են սպիտակուցի ամինաթթուները։
Գենը  համարվում է ժառանգականության տարրական և ֆունկցիոնալ միավոր, որը որոշում է օրգանիզմի առանձին նորմալ կամ ախտաբանական հատկանիշի զարգացումը։
Գենի նուրբ կառուցվածքի բացահայտումը նախադրյալ էր մի օրգանիզմից դեպի մյուսները գեների տեղափոխման, այսինքն գենային ինժեներայի զարգացման համար։ Դրա նպատակն է նոր ժառանգական հատկություններով առանձնյակների ստեղծում։

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Գենեիկան գիտություն է օրգանիզմների ժառանգականության և փոփոխականության մասին։
Ժառանգականություն է կոչվում օրգանիզմների՝ մի շարք սերունդներում նման հատկանիշները կրկնելու և միջավայրի որոշակի պայմաններում անհատական զարգացման առանձնահատուկ բնույթը ապահովելու հատկությունը։
Ժառանգականության շնորհիվ ծնողներն ու սերունդներն ունեն կենսասինթեզի նման տիպ, որով բնորոշվում է հյուսվածքների քիմիաակն կազմի նյութափոխանակության բնւյթի, ֆիզիոլոգիական գործունեությունների, մորֆոլոգիական հատկանիշների և առանձնահատկությունների նմանությունը։
Փոփոխականությունը ժառանգականությանը հակադիր երևույթ է։ Փոփոխականությունը արտահայտվում է ժառանգական հատկությունների փոփոխության մեջ, ինչպես նաև օրգանիզմների զարգացման պրոցեսում արտաքին միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ իրենց դրսևորումների բազմազանության մեջ։

вторник, 31 марта 2015 г.

ՍՆՆԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ


Սնման հետ կապված հաճախակի հանդիպող խնդիրներից են նյարդային լարվածության հետ կապված շատակերությունը, վատ սնվելու սովորույթը և սննդային քմահաճույքները: Դրանից բացի, կան երկու՝ հոգեկանի հետ կապված սնման խանգարումներ՝ անորեքսիա և բուլիմիա, սրանք տարածված են դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց մոտ և հաճախ ժառանգական բնույթ են կրում: Այս երկու խանգարումները հանդիպում են նաև տղաների մոտ, բայց շատ ավելի հազվադեպ:
Ծնողները հաճախ են հարցնում, թե ինչպես է կարելի ճանաչել բուլիմիաի և անորեքսիայի նշանները: Դժբախտաբար, դեռահասներից շատերին հաջողվում է ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ ընտանիքից թաքցնել այս լուրջ, երբեմն մահացու խանգարումները:
Անորեքսիայով տառապող դեռահասին բնորոշ է կատարելությանը ձգտելը, նա դպրոցում լավ արդյունքների է հասնում: Միևնույն ժամանակ, նա ինքն իրեն ցածր է գնահատում և անտրամաբանական կերպով իրեն գեր է համարում, որքան էլ որ նիհարում է: Իր կյանքը տնօրինելու սաստիկ պահանջ զգալով, անորեքսիայով տառապող դեռահասը զգում է, որ վերահսկում է իր կյանքը միայն այն ժամանակ, երբ ասում է <<ոչ>> իր մարմնի նորմալ սննդային պահանջներին: Սա հաճախ լուրջ վնաս է հասցնում դեռահասի օրգանիզմին և կարող է երբեմն մահվան պատճառ դառնալ:
Բուլիմիայի նշանները սովորաբար տարբերակվում են անորեքսիայի նշաններից: Բուլիմիայով տառապող հիվանդները ագահաբար ուտում են բարձր կալորիականությամբ սննդի ահռելի քանակություն և ապա ազատվում են այդ կալորիաներից՝ արհեստականորեն առաջացնելով փսխում և օգտագործելով լուծողականներ: Շատակերության շրջանին կարող է հաջորդել խիստ դիետան, ինչը բերում է քաշի վտանգավոր տատանումների։
Նյարդայն անորեքսիայից տառապում են Միացյալ Նահանգների դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց 1 կամ ավելի պակաս տոկոսը: Բուլիմիայով տառապում են դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց 1-ից 3 տոկոսը: Առավել տարածված են շատակերության խանգարումները, որոնք, ըստ վերջին գնահատականների, հանդիպում են իգական սեռի բնակչության 3.5 տոկոսի մոտ: Տղամարդկանց մոտ շատ ավելի քիչ են հանդիպում։ Չնայած ժամանակի ընթացքում անորեքսիայի տարածվածության մակարդակը համեմատաբար կայուն է, բուլիմիայի դեպքերն անցած 30-40 տարիներին զգալիորեն աճել են: Քանի որ նիհար լինելու ճնշումն առավել լայն տարածում է ստացել։

 Աղբյուրներ՝ 1 2