ՕՐԵՆՔԸ
Սա հրեաների կողմից Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին՝ Ծննդոցից մինրև Երկրորդ Օրենք, տրվող անվանումն է (եբրայերեն «Թորա»)։ Հունարենում այն «Պենտատյոք» էր կոչվում։ Չնայած հինգ գրքերը խիստ տարբերվում են միմյանցից, բայց իրականում նրանք մեկ պատմություն են պատմում։ Այդ գրքերը ցույց են տալիս Աստծու գործերը․ ոչ միայն աշխարհի ստեղծումը, այլև ինչպես է Նա կանչում անհատների և մի ազգի՝ հնազանդվելու Իրեն և օրհնություն բերելու ամբողջ աշխարհին։
ԾՆՆԴՈՑ
Աստվածաշնչի այս առաջին գրքի վերնագիրը նշանակում է«ծագում»։ Այն գիրք է սկզբի մասին․ աշխարհի սկիզբը, նոր սկիզբը՝ մեծ ջրհեղեղից հետո, հրեա ազգի սկզբնավորումը։
ԵԼՔ
Վերնագիրը նշանակում է «դուրս գալ», «մեկնում»։ Այս գրքում Աստված Մովսեսի գլխավորությամբ Իր ժողովրդին ազատում է Եգիպտոսի ստրկությունից։
ՂԵՎՏԱԿԱՆ
Այն կանոնների գիրքն է, որոնք Աստված Մովսեսի միջոցով Իր ժողովրդին պատգամեց Սինա լեռան մոտակայքում։ Անվանումը ծագում է Ղևիի ցեղանունից, որը քահանաների հետ միասին ղեկավարում էր ազգի մատուցած պաշտամունքը։
ԹՎԵՐ
Եգիպտոսից փախուստի դիմելուց հետո Սինայի թերակղզում քառասուն տարի քոչվորական կյանքով ապրած իսրայելացիների պատմությունն է։ Վերնագիրը կապված է գրքում արձանագրված երկու մարդահամարների հետ։
ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔ
Այս գրքում տեղ են գտել Մովսեսի խոսքերը՝ ուղղված Աստծու ժողովրդին՝ քոչվորության երկար տարիներից հետո, երբ նրանք պատրաստվում էին Ավետյաց երկիր մտնել։ Այն պատմում է, թե Աստծու ժողովուրդն ինչպես պետք է ապրի հետագայում։
ՊԱՏՄԱԿԱՆ ԳՐՔԵՐԸ
Հեսուից մինչև Եսթեր եղած գրքերի ընդարձակ շարքը հրեա ժողովրդի շուրջ 800 տարվա պատմությունն էընդգրկում՝ ՔԱ մոտ 1200-400թթ․։ Դրանք պատմում են այնպիսի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել իսրայելացիների իրենց երկիրը նվաճելու և այնտեղ հաստատվելու ժամանակներից սկսած, դատավորների և թագավորների ժամանակով, մինչև հյուսիսաբնակ մեծ ազգերի կողմից պարտություն կրելը, երբ Աստծո ժողովուրդը գերության մատնվեց։
ՀԵՍՈՒ
Իսրայելացի՝ Քանան (Աստծու կողմից նրանց խոստացված երկիրը) կատարած արշավանքի պատմությունը, որը գլխավորում էր Հեսուն՝ Մովսեսի հաջորդը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Ազգային հերոսների պատմությունն է՝ անօրենք ժամանակներում՝ Իսրայելի կողմից Քանանի գրավումից մինչև առաջին թագավորները։
ՀՌՈՒԹ
Սովի պատճառով Նոոմինն իր ընտանիքի հետ Բեթղեհեմից գնում է Մովաբ, որտեղ նրա ամուսինն ու երկու որդիները մահանում են։ Երբ Նոոմինը որոշում է հայրենիք վերադառնալ, նրա մովաբացի հարսը՝ Հռութը, չի ցանկանում մենակ թողնել Նոոմիին։ ՈՒտելու հաց վաստակելու համար հասկ հավաքելու ժամանակ Հռութը հանդիպում է իր հանգուցյալ ամուսնու հեռավոր ազգական Բոոսին։ Նոոմինի ժողովրդին և նրա Աստծուն ընտրած աղջիկը օտարազգի մի անձնավորություն է, որը Դավիթ թագավորի նախատատն է դառնում։
Ա ԵՎ Բ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսրայելի պատմությունը վերջին դատավորներից մինչև Դավիթ թագավորի վերջին տարիները։
Գ ԵՎ Դ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս գրքերում տեղ են գտել Դավիթ թագավորի մահվանը հաջորդած դեպքերը, Սողոմոն թագավորի մահվանը հաջորդած բաժանությունը, մինչև Երուսաղեմի անկումն ու բաբելացիների կողմից տաճարի կործանումը։
Ա ԵՎ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ
Այս գրքերը պատմում են այն նույն դեպքերը, որոնց մասին խոսվում է նաև Բ, Գ, Դ Թագավորություններ գրքերում, բայց քանի որ դրանք Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձած մարդկանց առնչվող իրադարձությունների համար էին նախատեսված, ապա դրանց պատմությունը Հուդայի հարավային թագավորության և նրա թագավորների շուրջ է ծավալվում։
ԵԶՐԱՍ
Այս գրքում պատմվում է Բաբելոնի գերությունից երկու խմբով հայրենիք վերադարձած հրեաների մասին։ Նրանք վերաշինեցին տաճարը և Եզրասի առաջնորդությամբ սկսեցին Օրենքի մանրամասների ուսումնասիրությամբ զբաղվել։
ՆԵԵՄԻ
Այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես Նեեմին՝ հրե մի աքսորյալ, որը հետագայում մեծ առաջնորդ դարձավ, գերիների երրերդ խմբին առաջնորդեց Երուսաղեմ։ Նա Հուդայի կառավարիչ կարգվեց և քաջալերեց քաղաքի պարիսպների վերակառուցման աշխատանքները։ Նրա կրոնական բարեփոխումները համընկնում են Եզրասի գործունեությանը։
ԵՍԹԵՐ
Եսթերը՝ հրեա մի գեղեցիկ աղջիկ, պարսից Արտաշես արքայից արքայի կինն է դառնում։ Իր խնամակալ Մուրթքեի օգնությամբ իրագործված դիվանագիտական քայլով նրան հաջողվում է խափանել այն դավադրությունը, որի նպատակն էր բնաջնջել Պարսից կայսրության սահմաններում գտնվող բոլոր հրեաներին։ Արդյունքում արքայից արքայի առաջին աթոռին նստող և հրեաներին բնաջինջ անելու դավադրությամբ հրահրող Համանին կախաղան են բարձրացնում, իսկ Մուրթքեն բարձր պաշտոն է ստանձնում։
ՀՈԲ
Այս գիրքը մի հրաշալի դրամատիկ պոեմ է, որը շոշափում է մարդկային տառապանքի հարատև խնդիրը։ Այն պատմում է մի բարի մարդու՝ Հոբի մասին, որը կորցրել էր ամեն ինչ, բայց շարունակում էր հավատալ Աստծուն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ
150 օրհներգերի, աղոթքների, զանազան քերթվածքների ժողովածու։ Դրանք միմյանց շաղկապված են Աստծու հանդեպ խորը հավատով և սիրով։ Գերությունից հետո Սաղմոսագիրքն Իսրայելի համար շարականների ու աղոթքների գիրք դարձավ։ Քրիստոնյաներն այն մինչև օրս նույն մպատակին են ծառայեցնում։
ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԳՐՔԵՐԸ
Հին Կտակարանի վերջին ծավալուն բաժինը Մարգարեներն են կազմում։ Այն բաղկացած է տասնյոթ գրքերից, որոնցից տասնվեցն իրենց հեղինակների անունով են կոչվում (բացառությամբ Ողբի)։ Եսային, Երեմիան, Եզեկիելը և Դանիելը «մեծ մարգարեներ» են համարվում, իսկ մնացած տասներկուսը՝ «փոքր մարգարեներ»։
ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Սա մարգարեությունների մի գիրք է, որոնք վերաբերում են 200 տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերին։ Դրանք օգնում են պատկերացում կազմել Իսրայելի պատմության որոշ առանցքային էջերի մասին՝ ըստ Աստծու մտադրության, Ով դատեց, փրկեց և վերահաստատեց Իր ժողովրդին։
ԵՐԵՄԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Երեմիայի մարգարեությունները վերաբերում են Հուդայի վերջին հինգ թագավորների իշխանության ժամանակաշրջանին․ այն իրադարձությունների, որոնք Երուսաղեմն անկման հասցրին և այն Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը մատնեցին։ Զգայուն անձնավորություն լինելով հանդերձ՝ Երեմիային վրդովեցնում էր Աստծու դատաստանի մասին մարգարեանալը, բայց նրա բոլոր ասածներն իրականանում էին։
ՈՂԲ
Ողբ գիրքը բաղկացած է հինգ պոեմներից, որոնց հեղինակը անհայտ է։ Առաջին ձորսը գրված են եզրատողերի ձևով՝ եբրայերեն այբուբենի հիման վրա։ Դրանք նկարագրում են Երուսաղեմի կործանման ժամանակ մարդկանց տանջանքները բաբելացիների կողմից։ Ըստ երևույթին ՔԱ 586թ․ հեղինակն այդ քաղաքի անկման ականատեսներից է և այն մարդկանցից մեկը, որ շարունակեց ապրել աղքատության ու փլատակների մեջ, երբ գերիներին արդեն Բաբելոն էին տարել։
ԵԶԵԿԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Այս գրքում զետեղվաած են Եզեկելի մարգարեություններն ու նրան հայտնված տեսիլքները Բաբելոնի գերության ժամանակ՝ ՔԱ 597թ․-ից հետո։
ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Գիրքը սկսվում է Դանիելի մասին պատմություններով։ Նա Բաբելոն գերեվարվեց դեռևս շատ փոքր հասակում ևիր արիությամբ ու Աստծու հանդեպ ունեցած անձնվիրությամբ հաղթահարեց բոլոր դժվարությունները։ Գրքի երկրորդ մասում տեղ են գտել ապագայի տեսիլքներն ու արճանահիշատակ մի աղոթք։
ՕՍԵԵԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒրիշ տղամարդու համար հեռացած կնոջ հանդեպ սիրո և բաժանման պատճառած տառապանքների անձնական փորձն էր, որ Օսեեին հնարավորություն տվեց իր գրքում նկարագրել Աստծու սերն Իսրայելի նկատմամբ և Նրա տխրությունը, որ այդ սերը մերժվում է։
ՀՈՎԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Միջատների կործանարար հարձակումը դիտվում է որպես «Աստծու վերջին օրվա» վերահաս նշան, մինչդեռ Աստծու դատաստանն էլ ավելի կործանարար է լինելու։ Հովելն ազգին ապաշխարության է կոչում՝ անհամբերությամբ սպասելով առատ օրհնության ժամանակներին։
ԱՄՈՍ
Ծաղկման և ապականության ժամանակաշրջանում Ամոս մարգարեի հիմնական մտահոգությունը սոցիալական արդարությունն էր՝ մարգարեների շրջանում շարունակակն դարձած մի թեմա։
ԱԲԴԻՈՒ
Հին Կտակարանի ամենահամառոտ գիրքն է՝ մարգարեոություն եդոմացիների դեմ։ Այս ազգը, որ բնակվում էր Հուդայի հարավ-արևելքում, այնտեղ, ուր հետագայում կառուցվեց Պետրա քաղաքը, օգտվեց բաբելացիների տիրապետության տակ անցած Երուսաղեմին հասած դժբախտությունից և թալանեց այն։
ՀՈՎՆԱՆ
Աստծու ամենահնազանդ պատգամաբեր Հովնանի պատմությունը և նրա ստացած դասը․ Աստծու ողորմությունը միայն Իսրայելի համար չէ։
ՄԻՔԻԱ
Միքիան 8-րդ դարի չորրորդ մեծ մարգարեն է՝ Ամոսի, Օսենի և Եսայու կողքին։ Որպես լեռնային գյուղի հողագործ, անձնական փորձից նրան ծանոթ էին սոցիալական կյանքի անարդարությունները։
ՆԱՎՈՒՄ
Այս գրրքը դաժան և հզոր ասորեստանցիների մայրաքաղաք Նինվեի թուլացումն ու անկումը հռչակող պոեմ է, որը հավանաբար գրի է առնվել ՔԱ 612թ․՝ բաբելացիների և մարերի կողմից քաղաքի կործանման ժամանակ, և մարգարեությունների այն հազվադեպ գրքերից է, որոնցում ապաշխարհության կոչ չկա։ Գրքի խորին պատգամն այն է, որ Աստված ազգերի և աշխարհի պատմության տիրակալն է, և որ ազգային զորությունն ու հպարտությունը չեն քաղաքականության մեջ և պատերազմի ժամանակ տեղի ունեցող երևույթների սկզբնապատճառները։
ԱՄԲԱԿՈՒՄ
Այս մարգարեն առաջ է քաշում մի խնդիր, որը պատմության ողջ ընթացքում մտահոգել է մարդկանց․ Աստված ինչպե՞ս է հանդուրժում չար մարդկանց հաջողությունները։ Մասնավորապես այդ ինչպե՞ս է, որ կողոպտիչ բաբելացիները (կամ «քաղդեացիները») շատ ավելի ուժեղ են, քան պակաս հանցավոր ազգերը։
ՍՈՓՈՆԻԱ
Սոփոնիան կանխագուշակել է Երուսաղեմի դժբախտ ճակատագիրն իր ժողովրդի անհնազանդության պատճառով։ Իրեն նախորդող Եսայի մարգարեի նման նա էլ հավատացած է, որ ազգի մաքրված մնացորդները կհարատևեն և մեծ ապագա կժառանգեն։
ԱՆԳԵ
Հին կտակարանի վերջին երեք մարգարեներն իրենց գործունեությունը ծավալել են հրեաների մի մասի՝ Բաբելոնի գերությունից վերադառնալուց անմիջապես հետո։ Զաքարիայի նման, Անգեն մարդկանց քաջալերում էր վերաշինել տաճարը։
ԶԱՔԱՐԻԱ
Զաքարիա մարգարեն գործում էր Անգեի հետ միասին։ Նրա պատգամները պատկերավոր են և ուշագրավ։
ՄԱՂԱՔԻԱ
Մաղաքիան ժողովրդին Աստծու հետ բարեկամական հարաբերությունների և Նրա հանդեպ հնազանդության կոչ է անում։
ՉՈՐՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԸ
Ավետարանները պարզապես Հիսուսի վարքագրությունները չեն։ Նրանք աննշան տվյալներ են հայտնում Հիսուսի կյանքի վաղ տարիների և բավականաչափ տվյալներ՝ Նրա կյանքի վերջին շաբաթվա և մահվանը հաջորդող օրերի մասին։ Չնայած որ Հիսուսի կյանքը վերջին շաբաթ չի ունեցել, որովհետև նա չի մահացել։ «Ավետարան» բառը նշանակում է «բարի լուր», իսկ Ավետարանների առանցքն այն ամենի բարի լուրն է, ինչ Հիսուս բերեց աշխարհ․
ուսուցչությունև բժշկություն, այս ամենից վեր՝ ազատություն Իր մահվան և հարության միջոցով։
ՄԱՏԹԵՈՍ
Սա կոչվել է «հրեական ավետարան», որովհետև առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում հրեա քրիստոնյաների հետաքրքրությունների հանդեպ։ Այստեղ, ավելի քան մյուս Ավետարաններում, շեշտը դրվում է Հին Կտակարանի այն մարգարեությունների նվրա, որոնք իրագործեց Հիսուսը՝ հրեաների կողմից երկար սպասված Մեսիան։
ՄԱՐԿՈՍ
Ենթադրվում է, որ Մարկոսի Ավետարանը մյուսներից շուտ է գրվել։ Այս Ավետարանը համառոտ է, նպատակասլաց և գործողություններով հագեցած։ Այն թերևս գրվել է, որպեսզի օգնի քրիստոնյաներին՝ ուրիշներին էլ համոզելու Հիսուսի մասին եղած ճշմարտության մեջ։
ՂՈՒԿԱՍ
Ղուկասի Ավետարանն ու Գործք Առաքելոցը մեկ աշխատության երկու բաժիններ են։ Ղուկասը փորձում է բացատրել Հիսուսի կյանքի և հետագայի մասին «կատարյալ ճշմարտությունը»՝ օգտվելով սկզբնական աղնյուրներից։ Ղուկասի Ավետարանը գրված է հատկապես ոչ հրեա ճողովրդի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ
Հովհաննու Ավետարանը խիստ տարբերվում է մյուս երեքից․ այն Հիսուսի մասին ուրույն հայեցակետ է ներկայացնում։ Հեղինակի նպատակն է իր ընթերցողներին առաջնորդել դեպի հավատք․ «այսքանը գրվեց,որպեսզի հավատաք, որ Հիսուս Մեսիան է՝ Աստծու որդին» (20.31):
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
Նոր Կտակարանի պատմությունն ավարտվում է Ղուկասի հեղինակված Գործք Առաքելոց գրքով։ Այն շարունակում է Հիսուսի մասին պատմությունը՝ սկսած Նրա երկինք համբառնելու և Պենտեկոստեի ժամանակ բաշխված Սուրբ Հոգու շնորհից, և պատմում է, թե ինչպես Քրիստոսի հետևորդների երկու հարյուր հոգուց բաղկացած խումբը վերածվեցամարն Հռոմեական կայսրությունով մեկ սփռված մի մեծ համայնքի։ Գլխավոր տողը 1.8 համարն է․ «Ինձ վկաներ պետք լինեք Երուսաղեմում, ամբողջ Հուդայում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»։
ԹՂԹԵՐԸ
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ
Նոր Կտակարանի քսանմեկ Թղթերից տասներեքը Պողոս առաքյալի Թղթերն են։ Դրանք խորը պատկերացում են տալիս հավատի և եկեղեցիների գոյության վաղ տարիների կյանքի մասին։ Պողոսի Թուղթը՝ ուղղաված հռոմեացիներին, ամենից հեղինակավորն է եղել, որը դարերի խորքում մեծ խթան է եղել քրիստոնեկան մտքի ռահվիրաների համար։ Այն պողոսի քարոզած Ավետարանի հիմնավոր նկարագիրն է։
ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ Ա
Պողոսը հիմնեց Կորնթոսի եկեղեցին։ Նա անակնկալի եկավ՝ լսելով բաժանությունների, տարաձայնությունների և բարոյական անկարգությունների մասին։ Իր այս Թղթում Պողոսը մեկ առ մեկ պատասխանում էնրանց հարցերին ու հուզող խնդիրներին։
ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ Բ
Այս Թուղթը, առավել քան մյուսները, բացահայտում է Պողոս առաքյալի էությունը։ Նա արտահայտում է իր անձնական խորը մտահոգությունը երիտասարդ եկեղեցիների հանդեպ, քրիստոնեական ծառայության մեջ իր ունեցած դժվարությունները, որոնց միջով ստիպված էր անցնել, և Քրիստոսին ծառայության կանչելու շնորհի իր զգացողությունները։
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ
Այս Թուղթը գրվել է մի սպառնալի մոլորության խոչընդոտելու նպատակով։ Այդ մոլորությունը հրեա քրիստոնյաների առաջ քաշախ հետևյալ գաղափարն է․ եթե մարդը ցանկանում է փրկվել, ապա հարկավոր է թլպատվել և պահել Մովսեսի օրենքը։ Պողոսը սա քրիստոնեական Ավետարանի ամբողջ հենքին սպառնալիք է դիտում։
ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ
Այս Թուղթը վեհ թեմա ունի․ Աստծու ծրագիրն է՝ «Ամեն ինչ բավանդակել Քրիստոսով» (1.10): Այս միության կիզակետը քրիստոնեական եկեղեցին է, այդ իսկ պատճառով նրա միասնական կյանքն առավել կարևորություն ունի։
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ
Փիլիպպեի եկեղեցուն ուղղված Պողոսի այս Թուղթը լի է խորը սիրով և խնդությամբ։
ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ
Կողղոսացիներին ուղղված Թղթի առանցքային թեման Հիսուս Քրիստոսի մեծությունն ու գերիշխանությունն է, որոնցով ներծծվում է այն ամենը, ինչի մասին գրում է Պողոսը։
ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ Ա
Թեսաղոնիկեցի քրիստոնյաներին Պողոսի ուղղած առաջին Թուղթը խիստ խրախուսական է։ Նրանց հավատող խանդավառված՝ Պողոսը ցանկանում է էլ ավելի քաջալերել նրանց։
ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ Բ
Թեսաղոնիկեցի քրիստոնյաները սխալ էին հասկացել իրենց ուղղված առաջին Թղթում Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին ասվածը։ Երկրորդ Թղթում Պողոսը ավելի ամբողջական է ներկայացնում լինելիքը։
ՏԻՄՈԹԵՈՍԻՆ Ա
Տակավին ամաչկոտ երիտասարդ՝ Տիմոթեոսը դարձավ Պողոսի գործընկերը և պատասխանատու հանձնարարություններ ստացավ։ Այս նամակով, որ Տիմոթեոսը ստացավ, երբ արդեն Եփեսոսի եկեղեցու առաջնորդ էր, Պողոսը խորհուրդներ է տալիս նրան և քաջալերում Հիսուս Քրիստոսին ծառայելու գործում։
ՏԻՄՈԹԵՈՍԻՆ Բ
Պողոսը, ամեն վայրկյան սպասելով մահվան, Տիմոթեոսին քաջալերում է հաստատ մնալ իր ծառայության մեջ՝ իր կյանքը որպես օրինակ մատուցելով։
ՏԻՏՈՍԻՆ
Այս Թուղթն ուղղված է Կրետեի եկեղեցու առաջնորդին։ Նորաստեղծ եկեղեցիների հետագա զարգացումը հիմնականում կախված էր այն հանգամանքից, թե առաքյալներից հետո ովքեր էին ղեկավարելու։ Այդ նպատակով էլ Պողոսը լավագույնս ջանաց իր խորհուրդներով օգնել Տիտոսին։
ՓԻԼԻՄՈՆԻՆ
Այս հակիրճ Թուղթը, կողոսացիներին ուղղված Թղթի հետ միասին, Եպափրասն ըստ երևույթին բերել էր Հռոմից, երբ այցելել էր տնային կալանքի տակ գտնվող Պողոսին։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ
Եբրայեցիներին ուղղված Թղթի հիմնական թեման այն է, որ Հիսուս Քրիստոսով է ամբողջանում այն ամենը, ինչը սկսել էր Հին Կտակարանը։ Այս Թուղթը լեցուն է Հին Կտակարանից մեջբերումներով։
ՀԱԿՈԲՈՍԻ ԹՈՒՂԹԸ
Այս Թուղթը բացարձակ գործնական նամակ է՝ վարքի բարձր չափանիշների անհրաժեշտության վերաբերյալ, և շատ ավելի է նման Լեռան քարոզին, քան Նոր Կտակարանի որևէ այլ հատված, բացի այդ, այն ընդօրինակում է Հին Կտակարանի առակների ոճը։
ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ
Պետրոսի Թուղթը քրիստոնյաներին նախապատրաստում է գալիք հալածանքներին։ Պետրոսը հաստատ է իր հույսի մեջ։
ՊԵՏՐՈՍԻ ԵՐԿՐԵՐԴ ԹՈՒՂԹԸ
Այս Թուղթը գրված է նրանց դեմ, ովքեր քարոզում էին, որ քրիստոնյաների համար բարոյականությունը նշանակություն չունի, և որ Հիսուս Քրիստոսը չի վերադառնալու։
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ
Այս Թուղթն ուղղված է կեղծ վարդապետության ազդեցությանը տրված քրիստոնյաներին։ Հեղինակը փորձում է խրատել նրանց՝ մատնանշելով իսկական քրիստոնյայի կյանքի երեք սկզբունքները։
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐԵՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԹՂԹԵՐԸ
Աստվածաշնչի նայս ամենափոքրիկ և համառոտ գրքերն ակնհայտորեն Հովհաննեսի առաջին Թղթի հեղինակին են պատկանում։ Հովհաննեսի երկրորդ Թուղթը հասցեագրված է «սիրելի կնոջն ու նրա երեխաներին», այլ կերպ ասած՝ «եկեղեցուն և նրա անդամներին»։ Հեղինական այս Թղթում, ինչպես բնորոշ է նրան, շեշտը դնում է սիրո և Հովհաննեսի առաջին Թղթում հիշատակված նույն սուտ վարդապետության մեկ ուրիշ վկայակոչման վրա։ Հովհաննեսի երրորդ Թուղթն ուղղված է եկեղեցու առաջնորդ Գայիոսին։Հեղինակը նամակով գովաբանում է նրան և նախազգուշացնում հեռու մնալ տեղի նվաստ վարդապետից։
ՀՈՒԴԱՅԻ ԹՈՒՂԹԸ
Հակոբոսի, գուցե Հիսուսի եղբայր Հուդայի այս համառոտ Թուղթը կենտրոնացված է սուտ ուսուցիչների դեմ քրիստոնյաների դիմադրության ուժեղացման շուրջ։ Սերտորեն համընկնելով Պետրոսի երկրորդ Թղթի երկրորդ գլխի թեմային՝ նամակը ողողված է Հին Կտակարանից և հրեական ուրիշ գրվածքներից վերցված վկայակոչումներով։ Այս Թուղթն ավարտվում է փառաբանության շատ սիրված աղոթքով։
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Հայտնությունը յուրահատուկ գիրք է Նոր Կտակարանում։ Այս գրքի պատգամը՝ Հիսուս Քրիստոսի վերջնական հաղթանակն ընդդեմ Աստծուն հակադրվող բոլոր ուժերի, հաղորդվում է բազմաթիվ տեսիլնքերով։
Комментариев нет:
Отправить комментарий