пятница, 6 марта 2015 г.

ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱԱՆՈՒՄ

Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։              
Ժողովրդական պարերը մեր ժողովրդի կենցաղի հիմնական մասն են կազմել: Այդ պարերում բացահայտվել են մարդկանց տրամադրությունը, ճկունությունը, նազանքը: Ժողովրդական պարը նպաստում է տղաների և աղջիկների միջև ընկերական հարաբերությունների հաստատմանը: Դրանք դրական ազդեցություն են ունենում աշակերտների վարքի վրա, սերմանում են ուշադիր և բարեհամբույր վերաբերմունք ընկերների հանդեպ: Պարերի էսթետիկ ազդեցությունը արտահայտվում է նաև պարող երեխաների արտաքին տեսքի նրբագեղության ձգտման մեջ:

ՊԱՐԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Պարային-շարժողական թերապիան զբաղմունք է նրանց համար, ովքեր ոչ միայն ուղղակի ցանկանում են սովորել պարել, այլև ուզում են պարի միջոցով ճանաչել իրենք իրենց: Սա պրակտիկա է, որտեղ կարելի է զգալ սեփական մարմնի ազատությունն ու ճկունությունը, սովորել զգալ և հասկանալ վերջինիս շարժումների լեզուն: Պարային-շարժողական թերապիայի ձևաչափով պարապմունքները կարող են ինքն իր վրա տարվող աշխատանքների այլ տեսակների` յոգայի, ֆիթնեսի, մտավարժության (մեդիտացիա) և այլնի այլընտրանք լինել:

ՊԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ

                  Պարում պլաստիկայի, երաժշտության և խոսքի միջոցով մարդիկ պատմում են մարդկային արժեքների մասին, այն մասին, թե ինչպես է ստեղծվում և աճում իրենց ցեղը, թե ինչպես է այն աճում ու զարգանում այժմ: Պարը յուրաքանչյուրին փոխանցում է հոգևոր սերմ, որն ունակ է ցանկացած մարդու մեջ վերածնել կյանքի հանդեպ հետաքրքրությունը. երեխաների մեջ՝ հետաքրքրությունն արվեստի հանդեպ, պատանիների ու աղջիկների մոտ բացահայտում է ինքնազարգացման հեռանկարը, մեծահասակներին տալիս է սեփական արժեքների մասին մտորելու հնարավորություն, իսկ տարեցներին բերում է հանգիստ և լիցքաթափում: Իմպրովիզի միջոցով, մարմնի զգացողությունների և տրամաբանության միակցմամբ  ծնվում է պարը, որում գործելու, արարելու և փորձարկելու ցանկություն է առաջանում: Պարը նպաստում է սեփական ուշադրության կառավարման ունակության զարգացմանը, ինչը թույլ է տալիս զարգացնել ինքնակազմակերպման հմտությունները: Սովորել կառավարել ուշադրությունը` նշանակում է գործի դնել սեփական ներաշխարհի ճանաչման մեխանիզմը:

понедельник, 2 марта 2015 г.

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ

Սոցիալական ցանցերը դարձել են մարդկանց կյանքի, բնականոն գործունեության անբաժանելի մասը, որոնք հանդես են գալիս ոչ միայն հաղորդակցություն ստեղծելու, կապ հաստատելու, այլև տեղեկատվություն տարածելու, գովազդային, ինչպես նաև առևտրային գործունեություն տարածելու նպատակով։ Բայց շատ հաճախ, այդ նույն սոցիալական ցանցերը կախվածության մեջ են գցում օգտատերերին՝ դարձնելով «գերի»։ Յուրաքանչյուրն ունի սոցիալական ցանցերում գրանցման իր պատճառները. ոմանք փորձում են գտնել հին ընկերներին ու ծանոթներին, մյուսները երազում են վերականգնել նախկին հարաբերությունները, ինչ-որ մեկի համար էլ դա ուղղակի կապ պաշտպանելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու հարմար միջոց է:

суббота, 21 февраля 2015 г.

ՊԱՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԲԱԼԵՏ


Բալետը լինում է կլասսիկ, ռոմանտիկ և ժամանակակից։ Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

среда, 18 февраля 2015 г.

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ԴԵՄԲՈ ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆԻ, ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱ


Այս մեթոդը անմիջականորեն հիմնված է սյուբեկտի մի շարք անձնական որակների գնահատմանը։ Այդպիսիք են առողջությունը, ունակությունները, բնավորությունը և այլն։ Հետազոտվողներին առաջարկվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշումներ կատարել իրենց հատկանիշների զարգացման մակարդակի վերաբերյալ (ինքնագնահատականի ցուցանիշը) և պահանջների մակարդակը, ինչպես նաև հենց այդ հատկանիշների զարգացումը, որը կբավարարի նրանց։ Ամեն  սյուբեկտին առաջարկվում է մեթոդական բլանկ, որը պարունակում է հրահանգներ և խնդիրներ։

Սյուբեկտին տրվում է բլանկ, որի վրա պատկերված են յոթ գծեր, դրանցից յուրաքանչյուրի երկարությունը100մմ է, յուրաքանչյուրի վրա նշված   է լինում վերին և ներքին կետերը և միջին սանդղակը։ Վերևի և ներքևի կետերը դրվում են բավականին նկատելի՝ փոքրիկ գծիկների տեսքով, իսկ մեջտեղի կետը՝ հազիվ նկատելի։

Методика Дембо - Рыбинштейна