Կատարելով հետազոտություն
պարզվեցի, որ երիտասարդների մեծամասնությունը այսինքն 94%-ը կարդում է գրքեր, իսկ 6%-ը ոչ:

Կարդացողների (94%-ի)
60%-ը նշեցին, որ կարդում են էլեկտրոնային գրքեր:
Չնայած նրան որ կարդացող
94%-ի 60%-ը կարդում է էլեկտրոնային գրքեր նրանցից միայն 15%-ն ասացին որ ընտրության
հնարավորության դեպքում նախընտրում են էլեկտրոնային գրքեր:
Կարդացողների 35%-ը նշեցին, որ ընդհանրապես չեն օգտվում
գրադարաններից, իսկ գրադարաններից օգտվողների 70%-ը գնում են գրադարաններ միայն ուսումնական
նպատակներով:
Կատարածս հետզոտությունից հետո գալիս եմ այն եզրակացության, որ հեշտությամբ կարելի է կոտրել այն կարծրատիպն, որ մերօրյա երիտասարդությունը չի կարդում: Ասեմ ավելին մենք կարդում ենք ոչ միայն թղթային այլ նաև էլեկտրոնային գրքեր, իսկ պետք եղած ժամանակ օգտվում նաև գրադարաններից:
Հետազոտության ժամանակ նաև անդրադարձա Հայ գրականությանը և ունեցա այսպիսի արդյունք՝
Դպրոցականների միայն
42%-ը նշեց, որ կարդում է հայ գրականություն, և նրանցից ոչ ոք չկարողացավ կարծիք հայտնել
ժամանակակից հայ գրականության մասին ուղակիորեն ծանոթ չլինելու պատճառով:
Կարծում եմ ինքներդ նայելով թվերին հեշտությամբ կհամաձայնեք, որ արդյունքները այնքան էլ համոզիչ չեն: Միքիչ մտածելով գալիս եմ այն եզրակացության, որ 20-30 տարի հետո շատ դժվարությամբ կգտնվի այնպիսի երիտասարդ, ով ծանոթ կլինի հայ գրականությանը: Քանի որ հին գրողներն արդեն անհետաքրքիր են դառնում, իսկ նորերին մենք չենք ճանաչում: