пятница, 17 апреля 2015 г.

ԿԼՈՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Կլոնավորումը այն գործընթացն է, որի արդյունքում ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ (այդ թվում նաև վեգետատիվ) բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։

четверг, 16 апреля 2015 г.

ՄՈՒՏԱՑԻԱՆԵՐ


Արդեն գիտենք, որ մուտացիա է անվանվում գենետիկական նյությում տեղի ունեցող հանկարծակի և թռիչքաձև փոփոխությունը։
Ըստ գենետիկական նյութի փոփոխման բնույթի տարբերում ենք մուտացիաների երեք հիմնական ձև՝ գենոմային, քրոմոսոմային և գենային։

Գենոմային են կոչվում քրոմոսոմների քանակի փոփոխման հետ կապված մուտացիաները։ Մուտացիաների այս ձևին են պատկանում հապլոիդիան, պոլիպլոիդիան և անեուպլոիդիան։

ՄՈՒՏԱԳԵՆՆԵՐ


Մուտագենները մուտացիաա աառաջաացնող գործոններ են։ Մուտագենները կարող են լինել՝

  1. Քիմիական բնույթի-(տարբեր թունաքիմիկատներ, սինթետիկ և բնական նյութեր, մարտական նյութեր, թթուներ, հիմքեր և այլն)։
  2. Ֆիզիկական բնույթի-իոնացնող բոլոր տեսակի ճառագայթներ, այդ թվում արևի և ուլտրամանուշակագույն։
  3. Կենսաբանական բնույթի-վիրուսներ, որոշ բակտերիաներ, վակցինաներ, օրգանիզմի կողմից արտազատված տոքսիններ ևայլն։
  4. Ֆարմակոլոգիական բնույթի- որոշ դեղամիջոցներ։
Ֆիզիկական մուտագեներից է ռադիացիան։ Տարբերում են իոնացնող ռադիացիա և ուլտրամանուշակագույն ճառաագայթում։ Սրանք օժտված են էներգիայի մեծ քանակով և կարող են թափանցել հյուսվածքներ, որի հետևանքով առաջանում են դրական լիցքավորված ռադիկալներ կամ իոններ։ ՈՒլտրամանուշակագույն ճառագայթների մուտագեն արդյունքը դրսևորվում է ոչ թե ուղղակիորեն և անմիջականորեն, այլ ԴՆԹ-ի ռեդուպլիկացիայի կամ կրկնապատկման խանգարման միջոցով։

ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ։ ԳԵՆՈՏԻՊԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԵՐԸ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ։


Էվոլյուցիայի ընթացքում կենդանի օրգանիզմները ձեռք են բերել փոփոխականության ունակություն, որով հարմարվում են միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին։ Տարբերում ենք ֆենոտիպային և գենոտիպային փոփոխականություն։

փոփոխականությունը չի շոշափում օրգանիզմի գենոտիպը (գեների ամբողջությունը)։ Այն ունի հարմարողական նշանակություն։

ԳԵՆ։ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ։ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԻՆԵՐԱ։



Գենը  (հին հունարեն genos-ծագում)  տրիպլետների (կոդերի) հավաքակազմ է, որը որոշում է որոշակի սպիտակուցի կառուցվածքը։
Տրիպլետներն իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների (ԴՆԹ-ի մոնոմերների) եռկյակներ։ Հենց դրանք էլ ծածկագրում են սպիտակուցի ամինաթթուները։
Գենը  համարվում է ժառանգականության տարրական և ֆունկցիոնալ միավոր, որը որոշում է օրգանիզմի առանձին նորմալ կամ ախտաբանական հատկանիշի զարգացումը։
Գենի նուրբ կառուցվածքի բացահայտումը նախադրյալ էր մի օրգանիզմից դեպի մյուսները գեների տեղափոխման, այսինքն գենային ինժեներայի զարգացման համար։ Դրա նպատակն է նոր ժառանգական հատկություններով առանձնյակների ստեղծում։

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Գենեիկան գիտություն է օրգանիզմների ժառանգականության և փոփոխականության մասին։
Ժառանգականություն է կոչվում օրգանիզմների՝ մի շարք սերունդներում նման հատկանիշները կրկնելու և միջավայրի որոշակի պայմաններում անհատական զարգացման առանձնահատուկ բնույթը ապահովելու հատկությունը։
Ժառանգականության շնորհիվ ծնողներն ու սերունդներն ունեն կենսասինթեզի նման տիպ, որով բնորոշվում է հյուսվածքների քիմիաակն կազմի նյութափոխանակության բնւյթի, ֆիզիոլոգիական գործունեությունների, մորֆոլոգիական հատկանիշների և առանձնահատկությունների նմանությունը։
Փոփոխականությունը ժառանգականությանը հակադիր երևույթ է։ Փոփոխականությունը արտահայտվում է ժառանգական հատկությունների փոփոխության մեջ, ինչպես նաև օրգանիզմների զարգացման պրոցեսում արտաքին միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ իրենց դրսևորումների բազմազանության մեջ։