суббота, 21 февраля 2015 г.

ՊԱՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԲԱԼԵՏ


Բալետը լինում է կլասսիկ, ռոմանտիկ և ժամանակակից։ Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։

среда, 18 февраля 2015 г.

ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ԴԵՄԲՈ ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆԻ, ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄՈԴԻՖԻԿԱՑԻԱ


Այս մեթոդը անմիջականորեն հիմնված է սյուբեկտի մի շարք անձնական որակների գնահատմանը։ Այդպիսիք են առողջությունը, ունակությունները, բնավորությունը և այլն։ Հետազոտվողներին առաջարկվում է ուղղահայաց գծերի վրա որոշակի նշաններով նշումներ կատարել իրենց հատկանիշների զարգացման մակարդակի վերաբերյալ (ինքնագնահատականի ցուցանիշը) և պահանջների մակարդակը, ինչպես նաև հենց այդ հատկանիշների զարգացումը, որը կբավարարի նրանց։ Ամեն  սյուբեկտին առաջարկվում է մեթոդական բլանկ, որը պարունակում է հրահանգներ և խնդիրներ։

Սյուբեկտին տրվում է բլանկ, որի վրա պատկերված են յոթ գծեր, դրանցից յուրաքանչյուրի երկարությունը100մմ է, յուրաքանչյուրի վրա նշված   է լինում վերին և ներքին կետերը և միջին սանդղակը։ Վերևի և ներքևի կետերը դրվում են բավականին նկատելի՝ փոքրիկ գծիկների տեսքով, իսկ մեջտեղի կետը՝ հազիվ նկատելի։

Методика Дембо - Рыбинштейна

вторник, 17 февраля 2015 г.

Նախագիծը Պար

Հասարակույթունը միշտ կարողանում է ստեղծել տարատեսակ կարծրատիպեր, որոնց հաճախ մենք ստիպված ենթարկվում ենք: Կինը կրում է կանացի, նուրբ հագուստներ, նա ունի կանացի շարժումենր, եթե կինը ունի կարճ մազեր և սիրում հագնվել տղամարդու ոճի հագուստներ, ուրե՞մն չի կարող լինել կանացի: Իսկ ո՞վ է որոշում այդ ամենը, ո՞վ կազմում հասարակական կարծիք, գուցե մենք ինքներս:
Կարծրատիպը քարացած մտածելակերպ է, որը ստիպում է մեզ մտածել մեծամասնության նման և  կան մարդիկ, ովքեր վախենում են տարբերվելուց և ստիպված հարմարվում են: Իսկ ո՞վ է որոշում կարծրատիպի ճշմարիտ լինելը: