понедельник, 26 января 2015 г.

Quest hետաքրքրասերների ակումբ

§QUEST¦ հետաքրքրասերների ակումբի ծրագիր
(Սոսիալ-հոգեբանական ակումբ)

Նպատակ – սովորողների մոտ զարգացնել ճանաչողական հմտությունները, ձևավորել բնության և հասարակության տարբեր երևույթները վերլուծելու և համադրելու ունակություններ, սովորեցնել աշխատել գիտական գրականության հետ և տրամաբանորեն շարադրել ուսումնասիրության արդյունքները:

Խնդիրներ –  նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
·          Ձևավորել պատկերացում ուսումնասիրության օբյեկտի (առարկայի), ուսումնասիրության մեթոդների մասին,
·         Ձևավորել հետազոտական գործունեությամբ զբաղվելու կայուն մոտիվացիա

·         Ձևավորել հետազոտություն պլանավորելու կարողություն, հետազոտության մեթոդի ընտրության կարողություն
      Սովորղը պետք է տարբերակի գիտելիքը կարծիքից, ճանաչի դրանց ձևավորման ուղիները
      Սեփական տեսակետը հիմնավորելու ունակություն, տարբեր տեսակետների միջև ընտրություն անելու հմտություն, ընտրությունը սեփական դիտարկումներով հիմնավորելու ունակություն, հետազոտության արդյունքները հետևողականորեն շարադրելու կարողություն:


Նկարագրություն
Ակումբի գործունեությունը ուղղված է սովորողի նախասիրությունների զարգացմանը և նոր նախասիրությունների բացահայտմանը: Պատանեկան տարիքային շրջանում սովորողների մոտ դիտվում է հետաքրքրությունների լայն շրջանակ, երբ դժվար է կենտրոնացնել ուշադրությունը միայն մեկ կամ երկու ուղղությունների վրա: 
Ակումբի շրջանակներում սովորողը հնարավորություն է ստանում ուսումնասիրել տարբեր երևույթներ (դաստիարակություն և գենետիկա, մարդու ֆենոմենալ կարողությունները), ազդեցության ձևեր (գովազդ, PR), շուկայաբանություն և այլք: Ակումբականը ուսումնասիրում է մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ-տեխնիկա, մարդ-շրջապատող միջավայր  հարաբերությունները:

Արդյունքները ամփոփվելու են տեսանյութերի, գրաֆիկների, աղյուսակների, ֆոտոֆիլմերի տեսքով: 

    Մասնակցություն կրթահամալիրի օրացույցով նախատեսված նախագծերին`

Մարտի 23-29 - «Դասարան անիվների վրա», կրթական փոխանակումներ, ստուգատեսային ճամբարներ,  դպրոց բնության գրկում
Մայիսի 25-29 - «Ես կարողանում եմ». հեղինակային կրթական ծրագրերով որոշված ուսումնական կարողությունների գնահատման ստուգատես 
Մայիսի 28-30 - Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ,  բարձունքների նվաճում
Հունիսի 1 - «Անտիվիրուս-հակաբացիլ 2015», ամառային ուսումնական ճամբարների մեկնարկ 
Հունիսի 1-12 -  հունիսյան հանրակրթական դպրոց-ճամբարներ
·         Շրջակա միջավայրի օր. շրջակա միջավայրի բարելավման նախագծերի ստուգատես 
·         Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ստուգատես 
·         Ուսումնական ստուգատեսների նախապատրաստում